Կատարյալ աշխարհում բոլոր մարդիկ, ում հետ մենք պիտի շփվենք, պետք է լինեն լավ, բարի, ուշադիր, խելացի և շռայլ: Մենք պիտի ապրեինք մի միջավայրում, ուր ոչ ոք երբեք անտրամադիր չի լինում, չի վիճում ու բամբասում ուրիշներին:
Բայց մենք, ցավոք, կատարյալ աշխարհում չենք ապրում: Որոշ մարդիկ մենզ խելքահան են անում, ոմանց էլ մենք ենք կատաղության հասցնում: Մեզ դուր չեն գալիս նրանք, ովքեր անտարբեր են ուրիշների նկատմամբ, կոպիտ, կտրուկ, բամբասող, քիթները սիրում են խոթել մեր գործերի մեջ, կամ չեն հասկանում մեր կատակները, բայց սպասում են, որ մենք ծիծաղենք իրենց կատակների վրա:
Հավանաբար դուք հաճախ եք մտածում այն հարցի շուրջ, թե կարելի է՞ արդյոք օբյեկտիվ լինել նրանց նկատմամբ, ովքեր անընդհատ նյարդայնացնում են ձեզ, կամ երբեք ոչ մի գնով չեք ցանկանա ճաշել նրա հետ, և ինչպես սովորել բարյացակամ լինել յուրաքանչյուր մարդու նկատմամբ, ում հետ հանդիպում ես: Անգամ կատարյալ աշխարհում ստեղծել թիմ, որը բաղկացած կլինի մարդկանցից, ում դուք խորովածի ժամանակ կուզենայիք հանդիպել, գրեթե անհնար է:
Այդ պատճառով էլ խելացի մարդիկ հաճախ շփվում են մարդկանց հետ, ում չեն սիրում: Նրանք պարզապես պարտավոր են դա անել: Եվ ահա թե ինչպես են նրանք դա անում:
1․ Նրանք ընդունում են, որ չեն կարող բոլորին դուր գալ:Երբեմն մենք ընկնում ենք ծուղակի մեջ՝ մտածելով, թե մենք լավն եք: Մենք համարում ենք, որ բոլորին դուր ենք գալիս, անգամ, եթե դա այդպես չէ: Սակայն դուք անխուսափելիորեն կբախվեք բարդ մարդկանց հետ, որոնք այնպես չեն մտածում, ինչպես դուք: Խելացի մարդիկ գիտեն այդ մասին:
Նրան ընդունում են նաև, որ կոնֆլիկտները կամ տարաձայնություններն արժեհամակարգային տարբերությունների արդյունք են: Ձեզ դուր չեկած մարդը սկզբունքորեն վատ մարդ չէ: Մեր ընկալման պատճառը զուտ արժեքային տարբերության մեջ է, և դա լարվածություն է ստեղծում:
Այն բանից հետո, երբ կընդունեք, որ դուք էլ բոլորին դուր չեք գալիս, ինչպես և ձեզ բոլորը արժեհամակարգային տարբերությունների պատճառով, դուք կարող եք անջատել բոլոր էմոցիաները գնահատականներ տալիս: Դա ձեզ կօգնի համաձայնության գալ:
2. Նրանք մի կերպ տանում են նրանց, ում չեն սիրում, այլ ոչ թե արհամարհում են կամ ազատում աշխատանքից:
Իհարկե, դուք կարող եք հարմարվել ինչ-որ մեկի շարունակական քննադատության հետ, ատամները սեղմել՝ գռեհիկ կատակներին ի պատասխան, կամ ուշադրություն չդարձնել ինչ-որ մեկի կպչուն ներկայությանը, բայց չկա ավելի վատ բան, քան շարունակ սեփական նյարդային վիճակը ճնշելը:
Արդյունավետության տեսանկյունից մարդկանց դուր գալու չափից դուրս մղումն ավելի մեծ խնդիր է, քան դուր չգալն ինքնին: Ձեզ պետք են մարդիկ, ովքեր տարբեր տեսակետներ ունեն ու չեն վախենում վիճել: Նրանք իրենց տեսակի մեջ մարդիկ են, ովքեր ձեզ թույլ չեն տալիս հիմար բաներ անել:
Դա հեշտ բան չէ, բայց նրանց պետք է դիմանալ: Հաճախ դրանք մարդիկ են, ովքեր ձեռնոց են նետում կամ սադրում են մեզ, սակայն նրանք ստիպում են մեզ նոր բաներ հասկանալ ու օգնում են՝ հաջողությանն ընդառաջ գնալ: Հիշեք, որ դուք էլ կատարյալ չեք, բայց ամեն դեպքում՝ մարդիկ տանում են ձեր ներկայությունը:
3. Նրանք բարեհաճ են նրանց նկատմամբ, ում չեն սիրում:
Անկախ ինչ-որ մեկի նկատմամբ ունեցած ձեր զգացմունքներից՝ մարդու կողմնորոշիչը ձեր վերաբերմունքն է իր նկատմամբ: Եթե դուք կոպիտ լինեք նրա նկատմամբ, հավանաբար նա բոլոր նորմերը մի կողմ կդնի ու ինքն էլ կկոպտի ձեզ ի պատասխան:
Հիշեք, եթե լավ վերաբերմունք ցույց տաք, նույնն էլ կստանաք: Ինքնատիրապետումը մեծ նշանակություն ունի:
Դուք պետք է ի վիճակի լինեք ցույց տալ, որ մարդուն պրոֆեսիոնալ եք համարում ու նրան լավ եք վերաբերվում: Դա ձեզ կօգնի չիջնել նրանց մակարդակին ու չներքաշվել նրանց արատավոր վարքագծի մեջ:
4. Նրանք զսպում են իրենց սպասումները:
Մարդիկ հաճախ ոչ իրական սպասումներ են ունենում ուրիշների նկատմամբ: Մենք կարող ենք սպասել, որ որոշակի իրավիճակում ուրիշները կգործեն ճիշտ այնպես, ինչպես մենք կգործեինք նմանատիպ իրավիճակում: ամեն դեպքում դա իրական չէ: Մարդիկ բնավորության՝ ի ծնե եկած անձնական գծեր ունեն, որոնցով շատ դեպքերում պայմանավորված է նրանց ռեակցիան:
Ուրիշներից ակնկալել ձեր գործողությունների նման մի բան, նշանակում է՝ ինքներդ ձեզ հիասթափության նախապատրաստել: Եթե մարդն ամեն անգամ ձեզ մոտ նույն զգացմունքներն է հարուցում, կարգավորեք ձեր սպասումները: Այդպիսով դուք հոգեբանորեն պատրաստ կլինեք, և նրա վարքագիծը ձեզ անակնկալի չի բերի: Խելացի մարդիկ այդպես են անում միշտ: Նրանց երբեք չի զարմացնում վատ դաստիարակված մարդու վարքագիծը:
5. Նրանք վերլուծում են ոչ թե՝ հակառակորդին, այլ՝ իրենք իրենց:
Անկախ այն բանից, թե դուք ինչ եք զգում, մարդիկ չեն կարող մտնել ձեր մաշկի մեջ: Կարևոր է, որ դուք կարողանաք կառավարել ձեր զացմունքները, երբ գործ եք ունենում ինչ-որ մեկի հետ, ով ձեզ նյարդայնացնում է: Փախանակ այդ մասին մտածելու՝ կենտրոնացեք այն բանի վրա, թե ինչու եք դուք հենց այդպես արձագանքում:
Հաճախ մեզ ուրիշների մեջ դուր չի գալիս այն, ինչ մեզ դուր չի գալիս հենց մեր մեջ: Սովորեք ժամանակին սեղմել անհրաժեշտ կոճակները, որոնք կարող են ազդել ձեր զգացմունքների վրա: Այդ ժամանակ դուք ի վիճակի կլինեք կանխատեսել ձեր արձագանքը, մեղմել կամ խստացնել այն անհրաժեշտության դեպքում: Հիշեք, ավելի հեշտ է փոխել ընկալումը, վերաբերմունքը և վարքագիծը, քան ստիպել մեկ ուրիշին դառնալ բոլորովին այլ մարդ:
6. Նրանք մի պահ կանգ են առնում ու խորը շունչ քաշում:
Որոշ բաներ կան, որոնք ձեզ անընդհատ նյարդայնացնում են: Դա կարող է լինել շարունակ ժամկետների մեջ չտեղավորվող գործընկերը կամ հիմար կատակներ անող մեկը:
Փորձեք հասկանալ դա՝ ադեկվատ արձագանքելու համար: Եթե դուք կարողանաք մի պահ կանգ առնել ու վերահսկողության տակ պահել փոթորկվող ադրենալինը, իսկ հետո նոր դիմել ձեր ուղեղի ինտելեկտուալ հատվածի օգնությանը, կարող եք ավելի լավ բանակցություններ վարել և հիմնավորել սեփական դիտարկումները:
Խորը շունչը և մեկ մեծ դեպի ետ արված քայլը կարող են օգնել ձեզ հանգստանալ և ձեզ կպաշտպանեն չափից դուրս գրգռված վիճակում լինելուց՝ դրանով իսկ թույլ տալով գործին մոտենալ պարզ մտքով և բաց սրտով:
7. Նրանք բարձրաձայնում են իրենց պահանջմունքների մասին:
Եթե որոշ մարդիկ շարունակ քեզ նյարդայնացնում են, հանգիստ նրանց հասկացնել տուր, որ նրանց վարքագիծը և շփման ոճը ձեզ համար խնդիր են: Խուսափեք մեղադրական արտահայտություններից՝ փոխարինելով դրանք ավելի մեղմ ու կոռեկտ արտահայտչամիջոցներով: Ապա դադար վերցրեք ու սպասեք պատասխանի:
8. Նրանք տարածություն են պահում:
Եթե մնացած բոլոր հնարքները չեն օգնում, խելացի մարդիկ իրենց ու իրենց դուր չեկած մարդկանց միջև տարածություն են պահում: Եթե խոսքն աշխատավայրի մասին է, տեղափոխվեք այլ սենյակ կամ նստեք սեղանի հակառակ ծայրում:
Հեռու գտնվելով և հեռանկար ունենալով՝ դուք կարող եք ի վիճակի լինել վերադառնալ այդ մարդկանց հետ քննարկումների ու համագործակցության փուլին:
Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, եթե մենք կարողանայինք հրաժեշտ տալ մեզ նյարդայնացնող մարդկանց, սակայն, ցավոք, մենք բոլորս գիտենք, որ կյանքում այդպես չի լինում: