Եթե դուք ձեզ ճանաչեք ներքոբերյալ կետերից 3-ի և ավելիի նկարագրության մեջ, ուրեմն դուք կախվածություն ունեք սթրեսից ու կամովին եք փնտրում դրա աղբյուրները:
Երբ մարդը սթրեսից էմոցիոնալ կախվածություն է ունենում, նրա արյան մեջ կորտիզոլի և ադրենալինի մակարդակն ավելի շատ է բարձրանում, քան սովորական մարդկանց մոտ: Ահա և այն 7 նշանները, որոնք բնորոշում են էմոցիոնալ կախվածությունը:
1. Ամեն ինչ անընդհատ շտապելով անել:
Որոշ մարդիկ հատուկ հետաձգում են իրենց գործերը մինչև վերջին պահը, որպեսզի սուր զգացողություններ ունենան, որոնք ի հայտ են գալիս, երբ բոլոր գործերը հազիվհազ ես ավարտում` տեղավորվելով ժամկետների մեջ: Մտածված այս գործողությունն ի վերջո հանգեցնում է էմոցիոնալ սթրեսի, որը թույլ է տալիս մեթոդաբար կատարել բոլոր գործերն ու տեղավորվել նախատեսված ժամկետների մեջ:
Այնուամենայնիվ, սթրեսից կախվածություն ունեցող մարդկանց թաքուն դուր է գալիս այն պահը, երբ նրանք չգիտեն, թե արդյո՞ք կկարողանան ավարտին հասցնել սկսածը, թե՞ ոչ:
2. Մոռանալ հանգստի մասին:
Կքնենք այն աշխարհում: Սա սթրեսից էմոցիոնալ կախվածություն ունեցող մարդկանց կարգախոսն է: Բարոյական և ֆիզիկական ընդմիջումները կկանխեն ցանկալի ծանրաբեռնվածությունը և հետևաբար նաև` սթրեսը:
3. Ամեն ինչ դրամատիզացնելու սովորությունը:
Սթրեսային բազմաթիվ իրավիճակներում շատ անգամներ հայտնված նախկին զինվորականներին անվանում են ադրենալինային թմրամոլներ, որովհետև նրանք անընդհատ ուզում են այն զգալ ավելի ու ավելի մեծ քանակությամբ: Նրանք, ովքեր կախված են սթրեսից, մտածված ու հատուկ կփնտրեն այն, որպեսզի սուր զգացողություններ ունենան կամ ամենօրյա իրավիճակներում ավելացնեն ռիսկի չափաբաժինը:
Ադրենալինի սիրահարները հակված են ռիսկային արարքների, օրինակ, հարբել մեքենայի ղեկին, ինչը տեղի է ունենում գլխուղեղում դոֆամինի ցածր մակարդակի շնորհիվ: Գիտնականները հայտնաբերել են, որ դոֆամինի ցածր մակարդակ ունեցող մարդիկ հակված են բռնության, քանի որ ագրեսիայի դրսևորումը նրանց հաճույք է պատճառում:
Եթե մարդը հաճախ է կոնֆլիկտների մեջ մտնում, ուրեմն նա կախված է սթրեսից: Նրա ուղեղն արտադրում է դոֆամին, երբ նրան թվում է, թե ինքը հաղթել է վեճում, և ադրենալին, երբ նա պետք է պայքարի հաղթանակի համար: Նեյրոտրանսմիթերի այս կոմբինացիան դրական զգացողություններ է պարգևում, որից հեշտորեն կարելի է կախվածության մեջ ընկնել: Նմանատիպ վարքագիծը կարող է վնասել հարաբերություններին, այդ պատճառով էլ հետևողականորեն խորհուրդ է տրվում նման իրավիճակներում դիմել հոգեբանի կամ հոգեթերապևտի օգնությանը:
4. Սպասել, որ բոլորը քեզ կլսեն:
Մարդիկ, ովքեր սովորել են միշտ ստանալ իրենց ուզածը, սիրում են վերահսկել ու հրամայել շրջապատողներին, ինչն իր հերթին՝ նրանց ստիպում է իշխող ու չհանդուրժող զգալ իրենց: Եթե շրջապատի մարդիկ ենթարկվում են նրանց, դա միայն ուժեղացնում է նրանց կախվածությունը:
5. Ժամանակի ի ծնե զգացողություն:
Դուք հստակ գիտեք, թե որքան ժամանակ է անցել այն պահից, երբ դուք սեղմել եք վերելակը կանչելու կոճակը, ու պատկերացնում եք, թե հենց ինչ կհասցնեիք դուք անել այդ ժամանակում: Սթրեսից կախվածություն ունեցողներին երբեք ժամանակը չի հերիքում, և նրանք միշտ կարողանում են ճշգրիտ որոշել, թե ժամը քանիսն է տվյալ պահին:
6. Ճնշում ավելացնել այնտեղ, որտեղ այն չկա:
Սթրեսից կախված մարդիկ հակված են իրենք իրենց առջև անիրական դեդլայններ դնել, որպեսզի արագացնեն իրենց աշխատանքը: Եթե դուք օբյեկտիվորեն գնահատեք դեդլայնը` այդ ժամանակ սթրեսներ չզգալով, կամ ճիշտ պլանավորել սեփական ժամանակը, դուք կհասնեք ավելի էական արդյունքների:
7. Մտածել ու անհանգստանալ ապագայի մասին:
Մենք կարող ենք պլանավորել մեր ապագան, սակայն մենք ի վիճակի չենք իմանալ, թե հենց ինչ մեզ հետ տեղի կունենա: Նրանք, ովքեր սթրեսից էմոցիոնալ կախվածություն ունեն, շատ դժվար են ապրում ներկայով ու վայելում այն:
Կախվածության այս տեսակից ազատվելու առաջին քայլն այն ընդունելն է: Սթրեսից կախվածությունը հաղթահարելու համար ավելի լավ է դիմել հոգեբանի, որը կկարողանա ձեզ համար անհրաժեշտ բուժում ապահովել: