Կշեռք
Սենտիմենտալ Կշեռքներն ուղղակի չեն կարող ապրել առանց հարմոնիայի և շփման։ Ոչ բոլորը գիտեն, որ այս նշանին երբեք չի կարելի միայնակ թողնել իր մտքերի հետ։ Կշեռքները կարողանում են շատ լավ վերլուծել իրավիճակը։ Սրա շնորհիվ նրանք վերաիմաստավորում են ավելի վաղ ասված խոսքերը, որին հետևում է վիրավորանքը և մեկուսացումը։
Խեցգետին
Խեցգետիններին հաճախ անվանում են երևակայողներ։ Բնավորության այս գծի շնորհիվ նրանք շատ հեշտությամբ կարողանում են գրավել մարդկանց։ Սակայն սրա հետ մեկտեղ նրանք նաև շատ շուտ են վիրավորվում և ամեն ինչ իրենց հաշվին են ընդունում։ Անզգույշ խոսքն անգամ կարող է մինչև սրտի խորքը վիրավորել նրանց։ Այս նշանի հետ շփվելիս հարկավոր է շատ զգույշ լինել։
Առյուծ
Առյուծներն իրենց ողջ կյանքի ընթացքում մտածում են իրենց ոճի, հպարտության և հեղինակության մասին։ Այս նշանի ներկայացուցիչները շատ զգացմունքային են դառնում հատկապես իրենց ունակությունների գնահատման ժամանակ։ Եթե Առյուծների շրջապատում կան այնպիսի մարդիկ, որոնք չեն գնահատում նրա կարողությունները, ապա դա կարող է դեպրեսիայի առիթ դառնալ։ Առյուծները շատ զգայուն են բառերի հանդեպ, այդ պատճառով վիրավորողը շատ հեշտությամբ կարող է գրավել նրանց սիրտը և կրկին ընկերանալ նրանց հետ։