Այսօր կարելի է լսել խոսակցություններ այն մասին, որ աղջիկները չեն կարողանում ըստ արժանվույն գնահատել տղամարդկանց արարքները։ Այո, ցավոք, այս երևույթը կա այսօր։ Կան նաև տղամարդկային այնպիսի արարքներ, որն աղջիկները երբեք չեն ներում։
Մոռացել է շատ կարևոր օրվա մասին, այն էլ՝ ոչ առաջին անգամ
Հիշեք, աղջիկները երբեք չեն մոռանա Մարտի 8-ին կամ ծննդյան օրը չնվիրված ծաղիկների մասին, ինչպես նաև ուշադրության բացակայությունը։ Այս մասին մի շարք անեկդոտներ և ստենդափ-տեքստեր կան գրված։
Սիրախաղ լավագույն ընկերուհու կամ շրջապատում գտնվող ցանկացած այլ աղջկա հետ
Հնարավոր է՝ երբեք ցույց չտա, սակայն անպայման կհիշի ձեր արարքը, իսկ այդ կնոջը կգցի սև ցուցակ։ Եթե տղամարդն իր սիրելիի ներկայությամբ իրեն այդպես է պահում, ապա երբ նա կողքին չէ, այդ դեպքում ինչպե՞ս կպահի իրեն։
Բոլորի ներկայությամբ ծաղրում է սիրելիին
Սա ոչ միայն անհարգալից վերաբերմունք է, այն նաև հիմար արարք։ Եթե տղամարդը ծաղրում է իր սիրելի կնոջը, ապա դա նշանակում է, որ նա վատ վերաբերմունք է դրսևորում ինքն իր հանդեպ։ Կանայք երբեք չեն մոռանում այս վիրավորանքը։
Կոպիտ և անտարբեր վերաբերմունք
Կանայք բնատուր շատ համբերատար են և երկար ժամանակ կարող են տանել սուտը, անտարբերությունը, արհամարհանքը, սակայն երբ գալիս է անվերադառնալիության այն միակ կետը, հարաբերություններն ավարտվում են և դրանք վերականգնելն այլևս անհնար է դառնում։
Անհիմն խանդ
Խոսքը գնում է համընդհանուր խանդի և ղեկավարման մասին։ Փոքրիկ կասկածի դեպքում անգամ նա սկսում է ճնշել, վիրավորել, գցել ինքնագնահատականը, հետևել յուրաքանչյուր քայլին։ Նմանատիպ վարքը խոսում է անվստահության և հոգեբանական խանգարումների մասին։