Tert.am-ը գրում է.

Գրիգորի Տրոֆիմչուկի խոսքով՝ ակնհայտ է, որ Պուտին-Փաշինյան հեռախոսային զրույցների թեման համարվում է ամենազգայուն թեմաներից երկկողմանի հարաբերություններում: Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով Հայրենական պատերազմի Հաղթանակի 75-ամյակին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի չզանգելու պատճառներին:

«Ամեն անգամ հասարակությունը և մեդիան լարված սպասում են, թե ով ում կզանգի կամ կզանգի արդյոք, թե՝ ոչ: Հաճախ պարզվում է՝ գույներն ապարդյուն խտացնում են, ինչ-որ մի զանգ կարող է վաղ թե ուշ չլինել: Չեմ կարծում, որ պետք է այդ փաստին տալ հատուկ նշանակություն բոլոր երկրների ղեկավարների զբաղվածության պարագայում՝ կապված պանդեմիայի հետ»,- ասաց նա:

Ըստ նրա՝ ամեն դեպքում Մոսկվայի դժգոհությունը կարելի է ակնհայտ և հիմնավորված համարել, քանի որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր գիծը տանել բոլոր ուղղություններով:

«Եթե չլիներ COVID-19-ի հետ կապված դադարը, ապա այդ երկրում տեղի կունենային շատ հարցեր առաջացնող իրադարձություններ, այդ թվում, Սահմանադրական դատարանի հետ կապված հանրաքվեն: Ոչինչ չի փոխվել նաև այլ միանշանակ չընկալվող հարցերում, այդ թվում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառվող ճնշման դեպքում»,- ասաց նա:

Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի օրվա առթիվ շնորհավորական հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ մի շարք պետությունների ղեկավարների (Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան) հետ։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել մայիսի 5-ին, որի ընթացքում ի թիվս տարբեր հարցերի՝ քննարկվել էին Հաղթանակի 75-ամյակին նվիրված երկկողմ միջոցառումները։ Պուտինը մայիսի 9-ին հեռախոսազանգով անձամբ շնորհավորել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել