Բայց արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը համարում է, որ տապալվել են այս կարեւորագույն հարցերը, արդյո՞ք նա պարտվել է հանգամանքներին։
Հաստատ կարող ենք ասել, որ ոչ։ Այս ընթացքում Նիկոլ Փաշինյանը լուծեց իր համար երկու կարեւորագույն խնդիր, նախ՝ նա կարողացավ գոնե առժամանակ լղոզել ՍԴ անդամների գործից ազատելու հանրաքվեի հարցը, եւ երկրորդ՝ նա անցկացրեց մի շարք օրենքներ ու որոշումներ՝ սկսած գաղտնալսումների ու գույքի անօրինական բռնագանձումների օրենքից մինչեւ Լանզարոտի կոնվենցիա։ Հընթացս լուծվել են մի շարք այլ խնդիրներ, ինչպես Ազգային Ժողովի վարկաբեկումը մինչեւ վերջին խազը, «Նախկինների» փոխարեն անօրինականությունների նոր հիմքի հայտնաբերումը՝ «Սադրանք», եւ այլն։ Լուրեր են պտտվում նաեւ, որ արտակարգ դրությունը լավ միջոց էր հատուկ ֆոնդի եւ բյուջեի ատկատներին նոր զարկ տալու համար։
2 օրից հայտարարված արտակարգ դրությունն ավարտվում է։ Բնակչությունը գուշակում է՝ կերկարացվի այն, թե ոչ։ Այստեղ բացարձակ նշանակություն չունի, թե ինչպիսին է համաճարակային վիճակը, հիվանդների ու մահացածների թիվը։ Կարեւոր է, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինը ունի նոր, ոչ այնքան բարոյական օրենքներ, որոնք պետք է անցկացվեն համաճարակի քողի տակ, եւ ամենակարեւորը՝ ինչպես է լուծելու հանրաքվեի հարցը։
Այնպես, որ՝ մի տանջեք ձեր գուշակություններով, արտակարգ դրությունը ձեր առողջության համար չէ, այլ Նիկոլի մանիպուլյացիաների։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghasi.yenokyan/posts/3143659295695173
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել