̶Ք̶ո̶մ̶ե̶դ̶ի̶ ̶ք̶լ̶ա̶բ̶ Ազգային ժողովի նիստն եմ նայում, Սասունը Էդմոնին ասում ա․ «Եթե տղա ես, արի ես ու դու մեր մանդատները վայր դնենք»։ Հետո էլ Մակունցը վերահաստատում ա, որ էդ ա իրենց խմբակցության մոտեցումն ու առաջարկը։ Կողմ դնենք նախապատմությունը էս հարցի, բայց հլը խորացեք՝ ինչ խնդալու անհամաչափ առաջարկ ա էլի․ Սասունին ուզում են փոխեն Էդմոնի հետ։)))))) Ասենք՝ ո՞վ ա Սասուն Միքայելյանը՝ որպես պատգամավոր, ի՞նչ արժեք ունի ինքը, ի՞նչ ֆունկցիա է կատարում խմբակցությունում, ու ինչ կկորցնի «Իմ քայլը», եթե ինքը չլինի պատգամավոր։ Ակնհայտ ա, չէ՞, որ գրեթե ոչ մի բան չի կորցնի՝ ի տարբերություն ԼՀ-ի, որի համար լոկոմոտիվ ա Էդմոնը։ Վերջում էլ Շվարցենեգերի «I՛ll be back» դեմքով Մակունցը ասում ա. «Սպասում ենք»։ Սա գեղցի շուստրիության հերթական օրինակն ա սրանց․ վստահաբար, Նիկոլն ա առաջարկի հեղինակը։

Ուրեմն ես էլ առաջարկ ունեմ Նիկոլին.

Նիկոլ, եթե տղա ես, արի սենց անենք․ ես ջնջվում եմ Ֆեյսբուքից, իսկ դու հրաժարական ես տալիս։ Երկուսս էլ գնանք։ Սպասում եմ։

#ՇուստրիԳեղցի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել