Ես լուրջ չեմ հասկանում, թե ո՞վ է այս ամենի հետեւը կանգնած, ու ինչի համար է այս ամենը արվում, բայց էս ծանր ու ծանրացող պայմաններում դնել ու բարդացնել, իսկ շատ դեպքերում անհնարին դարձնել տաքսիստների կյանքը, սրա իմաստը ո՞րն է։ Մոտ հարյուր հազար մարդու ու իրենց ընտանիքներին հացից կտրել զուտ թիթեռնիկ նկարելու համար, անշուշտ, փայլուն գաղափար է, հիանալի ժամանակ էլ հետն ա ընտրված, ինչ խոսք։ Բազմիցս ասել եմ, որ տաքսիները Հայաստանում շատ ավելին են, քան հասարակ փոխադրամիջոց։ Իրենք լուծում են բազմաթիվ սոցիալական եւ տնտեսական խնդիրներ, որոնք չի կարողանում լուծել պետությունը։ Քաղաքային տրանսպորտի մասին էլ չեմ խոսում։ Ու հիմա էս համաճարակի ու տնտեսական ճգնաժամի օրերին դնել, մարդկանց պարտադրել անցնել ԱՁ-ի (հավաստիացնում եմ ձեզ, հաշվապահություն վարելը շատ բարդ է շատերի համար) կամ ընդհանրապես դադարել գործը, սա կարող է պարզապես պայթյունավտանգ լինել։
Կից նյութն այստեղ՝ Նոր օրինագիծը հարված է հասցնելու օնլայն համակարգի տաքսու վարորդներին․ նրանց մեծամասնությունը կկորցնի աշխատանքը. Ավետիս Գասպարյան