Սերը երբեմն շատ հեշտությամբ է մտնում մեր կյանք, բայց պետք է ջանք գործադրել այն պահպանելու և ժամանակի ընթացքում ուժեղացնելու համար:
Cluber-ի ներկայացրած գործողությունների այս ցանկը նրանց համար է, ովքեր սիրահարված են և արդեն հարաբերությունների մեջ են: Այնպես որ, եթե սիրում եք, ապա կարևոր է…
1. Ասել նրան այդ մասին:
2. Եվ ոչ միայն ասել, այլ նաև ցույց տալ:
3. Նրա դեմքին նայեք:
4. Խոստովանեք, որ նա իդեալական չէ:
5. Ընդունեք, որ Դուք իդեալական չեք և մի փորձեք ձևացնել, թե կատարելություն եք:
6. Ներողություն խնդրեք, երբ սխալ եք գործում:
7. Բայց ոչ միայն ներողութուն խնդրեք, այլ նաև շտկեք սխալը:
8. Ազնիվ եղեք. խաղեր մի խաղացեք, մի ստեք, մանիպուլյացիայի մի ենթարկեք:
9. Հավատարիմ եղեք. մի ստեք, մի դավաճանեք:
10. Զուգընկերողջ հետ ժամանակ անցկացնելիս ամբողջ ուշադրությունը նվիրեք նրան:
11. Լսեք, երբ նա ինչ-որ բան է ասում:
12. Հարգանք ցուցաբերեք նրա նկատմամբ:
13. Հոգ տարեք Ձեր մասին:
14. Ունեցեք Ձեր սեփական հետաքրքրությունները:
15. Ունեցեք ընկերներ, որպեսզի Ձեր աջակցությունը չսահմանափակվի միայն մեկով:
16. Զրուցեք նրա հետ:
17. Վստահեք նրան:
18. Մի վախեցեք նրա կողքին խոցելի լինել:
19. Շնորհակալություն հայտնեք նրան:
20. Զրուցեք առաջացած խնդիրների մասին:
21. Ծիծաղեք նրա հետ:
22. Խրախուսեք նրա հետաքրքրությունները և երազանքները: