Թաիլանդը մայիսի 17-ին կարող է անցնել կորոնավիրուսի հետևանքով երկրում մտցված սահմանափակումների թուլացման երկրորդ փուլին: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Կորոնավիրուսի դեմ պայքարի կենտրոնը:
Սահմանափակումների թուլացման առաջին փուլը սկսվել էր մայիսի 3-ին: Աշխատանքը վերսկսել են ոչ մեծ խանութները, ռեստորանները, վարսավիրանոցները, մարդկանց թույլատրվել է այցելել հանրային այգիներ: Սահմանափակումների թուլացման երկրորդ փուլում նախատեսվում է, անվտանգության կանոները պահելու պայմանով, անդրադարձ կատարել խոշոր օբյեկտներին՝ ներառյալ մեծ առևտրի կենտրոնները: Ծրագիրը հետևյալն է՝ մայիսի 8-12-ը կհավաքվեն կորոնավիրուսի հետ կապված վերջին երկու շաբաթվա տվյալները:Մայիսի 13-ին նախատեսված խորհրդակցությանը կհստակեցվեն հետագա անելիքները: Եթե իրավիճակը շարունակի բարելավվել, ապա կառավարությունը կգնա սահմանափակումների թուլացման հաջորդ փուլի: