Նորմալ է, երբ դու նրան ասում ես, թե ինչու ես տխուր: Նորմալ է, երբ քո տղամարդուն ասում ես, որ իզուր էր նրա երեկվա գոռգոռոցն ինչ-որ մանրուքի պատճառով, և նորմալ է երբեմն չհամաձայնել նրա հետ: Հավատացեք, սա այն դեպքն է, որ նա ձեզնից ոչ մի տեղ չի փախչի: Դա այն մարդն է, ով կհարմարվի քո յուրաքանչյուր վատ սովորությանը, և որից դու պարզապես ազատվել չես կարող, նա է, ով քեզ կասի, որ դու ամենահիասքանչ կինն ես, որին նա երբևէ տեսել է առանց դիմահարդարման և սանրվածքի, այն մարդն է, ով կհպարտանա, որ այդքան հզոր կնոջ կողքին է, այլ չի վախենա նրանից:
Նա քեզ կսովորեցնի, որ ինքդ քեզ պաշտպանելը բացարձակապես ճիշտ վարքագիծ է:
Նա քեզ չի նվաստացնի, քեզ չի ստիպի ինքդ քեզ անարժեք ու անպիտան մեկը զգալ:
Նա կխթանի քեզ արտահայտել սեփական կարծիքը, քանի որ հավատում է, որ հարաբերություններում շփումը շատ կարևոր է:
Նա ցուցադրաբար չի հեռանա կամ իրեն պասիվ-ագրեսիվ չի պահի, քանի որ դու, ենթադրենք, նրան ինչ-որ հարցեում ցավեցրել ես, միայն թե դու հետո մեղքի զգացում ունենաս: Ոչ մի վատ բան չկա սեփական զգացմունքների մասին խոսելու մեջ:
Եթե տղամարդուն վախեցնում է քո ուժեղ տեսակը, ուրեմն, ցավոք, նա քեզ համար չէ: Ճիշտ տղամարդը քեզ ցույց կտա բոլոր այն պատճառները, որոնց համար դու պետք է սիրես քո բոլոր այն կողմերը, որոնք տանել չես կարողանում, քանի որ համարում ես՝ դրանք քո լավագույն որակները չեն: Այդ տղամարդը հոգեպես, ֆիզիկապես և զգայական մակարդակում կաջակցի քեզ ու կասի, որ քո մեջ ամեն ինչն է սիրում:
Սկզբում դու նրան չես հավատա, որովհետև քեզ երբեք ոչ ոք չի ասել, որ իրեն, ենթադրենք, դուր են գալիս ձեր ազդրերը, այն դեպքում, երբ դուք, ասենք, 2 տարի է՝ չեք կարողանում նիհարել:
Եվ հետո նա երբեմն աչք կփակի քո կանացի խորամանկությունների վրա, և եթե անգամ նա ուզենա կրակի վրա յուղ լցնել, նա նախ կփնտրի այն պատճառները, որոնք քեզ դրդել են այդ վարքագիծը դրսևորել: Նա կհասկանա, որ դեռ չեն սպիացել նախորդ հարաբերությունների հասցրած վերքերը, և դու դեռևս չես կարողանում մոռանալ դրանք:
Նա քեզ կսովորեցնի, որ վեճեր կարող են լինել նաև առանց բղավոցների, կոպտության ու վիրավորանքի: Այդ վեճերը կարող են ընթանալ՝ միմյանց նկատմամբ ազնիվ, հարգալից ու համբերատար լինելով:
Նա քեզ կսովորեցնի, որ նորմալ է տղամարդուն սիրել այնքան ուժգին, որքան որ դա հնարավոր է, քանի որ սկզբում դու քեզ կզսպես՝ քո նախորդ հարաբերությունների տխուր փորձից ելնելով:
Բայց թույլ մի տուր, որ սխալ մարդիկ կուլ տան քեզ: Նրանք այլևս քո կյանքում չկան, և դա իր պատճառն ունի:
Եվ վերջապես, նա քեզ կսովորեցնի՝ ինչպես իսկապես լինել այնպիսին, ինչպիսին որ կաս:
Նա քեզ կսիրի ոտքից գլուխ: Դու դեռ նրան չես հավատում, բայց դա այդպես է:
Շնորհակալ եղիր, երբ այդ տղամարդը հայտնվի քո կյանքում: Նա այնպիսին չէ, ինչպես մյուսներն են, որոնք բավարարվում են հարաբերությունների պատրանքով, որոնք դեռևս սովորում են պարտավորություններ ունենալ: Այդ տղամարդը գիտի, թե ինչ է ինքն ուզում, նա շատ բանի միջով է անցել ու քաղել կյանքի տված բոլոր դասերը: Եվ նա փնտրում է նրան, ով կարող է համապատասխանել իր կենսափորձին և կրկին սիրելու պատրաստ լինելուն: