Reddit սոցցանցում 1922 թվականի քարտեզ է հրապարակվել, որն ուսումնասիրելով` օգտատերերը զարմացած մեկնաբանություններ են արել, թե որքան է փոխվել աշխարհը մինչ օրս:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, օգտատերերը նկատել են, որ մեկդարյա քարտեզում նշված պետությունները ներկայումս գոյություն չունեն: Սոցցանցում բարձր կետայնությամբ տեղադրված քարտեզը պատրաստվել է Լոնդոնում 1922-ի օգոստոսի 1-ին:
Օգտատերերից ոմանք նշել են, որ այն ժամանակվա անվանումները տարբերվում են ներկա անվանումներից: Հավայան կղզիներն, օրինակ, ներկայացված են եղել որպես Սենդվիչյան կղզիներ: Այդպես կղզիներն անվանել է Ջեյմս Կուկը: Եղել են նաև օգտատերեր, որոնք տարածքների փոփոխություն են նկատել քարտեզում:
Ոմանք էլ նկատել են, որ մի շարք պետություններ այլևս գոյություն չունեն, կամ փոխվել է դրանց կարգավիճակը, ինչպես, օրինակ, Բրիտանական Հնդկաստանը: