«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Մինչև 2015թ. ավարտը ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կտեղափոխվի Կառավարական թիվ 2 մասնաշենք, մինչ ԱԳՆ նոր շենքի կառուցումը։ Հիշեցնենք, որ 2012թ. դեկտեմբերի 27-ին ՀՀ կառավարությունը հաստատեց Կառավարական թիվ 2 մասնաշենքի օտարման մասին որոշումը, ինչից հետո Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությունն այդ շենքը գնեց և մտադիր է այնտեղ հյուրանոց կառուցել։

«Ժողովուրդ»–ը զրուցեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի հետ՝ պարզելու, թե երբ է ԱԳՆ շենքը «վերածվելու» հյուրանոցի։ «Այժմ ԱԳՆ նոր շենքն է կառուցվում, որը գտնվում է արդարադատության նախարարության նախկին շենքի տեղում՝ Վազգեն Սարգսյան փողոցում։ Մինչև 2015թ. ավարտը մենք կունենանք այդ շենքը, նոր ԱԳՆ-ն կտեղափոխվի նոր շենք, ինչից հետո էլ արդեն Էռնեկյանը կսկսի իր գործողությունը ԱԳՆ այսօրվա տարածքում»,–նշեց Ա. Սահակյանը»,–գրում է թերթը։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել