Shantnews.am-ը գրում է․

Հնդկաստանում դեղագործական ընկերության աշխատակիցը մահացել է՝ COVID-19 կորոնավիրուսի բուժման համար նախատեսված իր կողմից մշակված դեղամիջոցը փորձարկելուց հետո: Այս մասին հաղորդել է CNA գործակալությունը՝ վկայակոչելով Չեննայի քաղաքի ոստիկանությանը:

«Հնդիկ դեղագործը մահացավ, իսկ նրա ղեկավարը գնաց հիվանդանոց այն բանից հետո, երբ երկուսն էլ խմեցին այն քիմիական խառնուրդը, որը նրանք մշակել էին կորոնավիրուսային հիվանդությունը բուժելու համար», – ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ ոստիկանության՝ Սիվանեսան անունով 47-ամյա տղամարդն աշխատել է բուսաբուժությամբ զբաղվող ընկերությունում: Նա կորոնավիրուսը բուժելու համար տեղական շուկայից քիմիկատներ է գնել. ներառյալ ազոտի օքսիդ և նատրիումի նիտրատ: Սիվանեսանն իր ղեկավարին համոզել է ընդունել դեղամիջոցը: Արդյունքում, դեղագործը մահացել է, և նրա պետը ծանր թունավորումով հոսպիտալացվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել