Կոտրված սիրտ, ազատում աշխատանքից, բաց թողնված հնարավորություններ. շատերն են բախվում նման դառը փաստերի, սակայն ետ պտտել ժամանակը հանարավոր չէ:
Ներկայացնում ենք երիտասարդ տարիքում կատարվող սխալները, որոնց համար պետք չէ ինքնախարազանվել:
1. Մի´ մեղադրեք ձեզ շատերին սիրահարվելու համար. դրանք երես առած տարիներ էին, և այդ տարիքին բնորոշ է նման պահվածքը:
2. Մի´ ափսոսացեք այն բանի համար, որ դուք եսասեր եք և առաջին հերթին՝ սեփական անձի մասին եք մտածում: Ապրե´ք տարիքին համապատասխան:
3. Մի´ ստիպեք ինքներդ ձեզ՝ մեղքի զգացում ապրել, երբ ձեր գաղափարների համար լքում եք ընկերներին, ընտանիքը:
4. Մի´ ափսոսացեք հարյուր անգամ մի քաղաքից մյուսը տեղափոխվելու համար. պետք է գտնել այն վայրը, որտեղ ձեզ իսկապես հարմար կլինի ապրել:
5. Երբեք ներողություն մի հայցեք այն բանի համար, որ ձեզ ամենուրեք և միշտ ավելին է անհրաժեշտ լինում: Կյանքը մեկ անգամ է տրվում, կարողացե´ք տնօրինել սեփական հայեցողությամբ: