Եթե ճնշվածությունն ու վատ տրամադրությունը քրոնիկական են դարձել, հարկավոր է դիմել մասնագիտական օգնության:

Վահանաձև գեղձի հիվանդություններ

Վահանաձև գեղձի հորմոնները վերահսկում են գրեթե բոլոր գործընթացներն օրգանիզմում: Այս օրգանի աշխատանքի խանգարումը կարող է հանգեցնել մի շարք խնդիրների, այդ թվում՝ նյութափոխանակության խանգարման, ուշադրությունը կենտրոնացնելու խնդիրների, տագնապայնության, նյարդային լարվածության, ճնշվածության: Դիմեք էնդոկրինոլոգի օգնությանը, ստուգեք վահանաձև գեղձի հորմոնների մակարդակը: Հետազոտությունների արդյունքը կհստակեցնի անելիքները:

Դիաբետ

Արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացումը կարող է հանգեցնել որոշ քիմիական նյութերի, ադ թվում՝ սերոտոնինի անբավարար քանակով արտադրման: Այս հորմոնի անբավարար մակարդակը հանգեցնում է ագրեսիվության, գրգռվածության, նույնիսկ տագնապի նոպաների: Ստուգեք արյան մեջ շաքարի մակարդակը, ախտանշանների դեպքում դիմեք բժշկական օգնության:

Քրոնիկական ցավ

Դժվար է լավ տրամադրություն ունենալ, եթե մշտապես ցավ եք զգում: Նույնիսկ ցավազրկողների օգտագործման դեպքում ճնշվածությունը կարող է պահպանվել. այս դեղամիջոցների կողմնակի ազդեցություններից են գրգռվածությունն ու տրամադրության անկումները:

Դեպրեսիա

Այս դեպքում ևս հիվանդը հակված է տրամադրության անկումների, ագրեսիվության:

Վիտամին D

Վիտամին D-ի անբավարար մակարդակ: Եթե քիչ ժամանակ եք անցկացնում դրսում, օրգանիզմին կարող է չբավարարել վիտամին D-ի մակարդակը: Այս վիտամինի անբավարար մակարդակը ևս կարող է տրամադրության անկումների, դեպրեսիայի պատճառ դառնալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել