Հոլիվուդյան հայտնի դերասան և Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերն Instagram-ի իր հետևորդներին տեսանյութի միջոցով խոհանոցային սեղանի վրա ֆիզկուլտուրայով զբաղվելու դաս է տվել:
Տեսանյութում 72-ամյա աստղը ցուցադրում է իր հիանալի ֆիզիկական տվյալները:
«Շպագատ» դիրքով նստած Շվարցենեգերը սիգարը բերանում ցույց է տալիս, թե ինչպես է բարձրացնում ձեռքերը և ձգվում դեպի գուլպաները: Նա ձևացնում է, թե իբր այդ վարժությունը նրան մեծ դժվարությամբ է հաջողվում անել:
Դրանից հետո «հոգնած» դերասանը ձեռքերը դնում է գոտկատեղին և ասում. «Ֆուհ: Ամեն դեպքում ես այսօր շատ ճկուն եմ և հպարտ եմ ինձնով»: Հետո պարզ է դառնում, որ «շպագատի» դիրքով ոտքերը դերասանի ոտքերը չէին, այլ արհեստական էին:
Հետևորդները գնահատել են դերասանի կատակը, տեսանյութն էլ ավելի քան 2 միլիոն դիտում ունի:
Տեսանյութն` այստեղ: