Armdaily.am-ը գրում է․

ArmDaily.am-ը փորձել է պարզել, թե ինչպես են վերաբերվում մեր համաքաղաքացիները արտակարգ դրության դադարեցմանը։

Քաղաքացիների մի մասը նշում է, որ քանի դեռ վիրուսի տարածումը չի դադարել՝ արտակարգ դրությունը պետք է շարունակվի, մյուսները կարծում են, որ պետք է դադարեցնել արտակարգ դրությունը՝ վկայակոչելով դրա հետևանքով առկա սահմանափակումներն ու դրանց տնտեսական հետևանքները։

«Սենց ապրել հնարավոր չէ, ժողովուրդը չի կարող էսպես ապրել, որովհետև միջոցներ չկան»։

«Կարծես թե դեռ երկու տարի շարունակվելու է այս վիրուսի տարածումը, 2 տարի մարդիկ ինչպե՞ս պետք է ապրեն»,-նշում են մեր համաքաղաքացիները։

Մենք նաև փորձել ենք պարզել, թե արդյո՞ք մեր համաքաղաքացիները կարողացել են օգտվել կառավարության աջակցության ծրագրերից։

Մանրամասները՝ տեսանյութում․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել