Առյուծ

Առյուծները շատ առատաձեռն են, սիրող և հուսալի։ Սիրահարված Առյուծը իր սիրելիի համար պատրաստ է ամեն ինչի։Նա սիրում է այնպիսի անակնկալներ մատուցել, որը երբեք հնարավոր չի լինի մոռանալ։Հաճախ նրանք ճակատագրական ազդեցություն են ունենում իրենց սիրելի էակի կյանքի վրա։ Երբեմն նրանք շարունակում են շփվել նաև բաժանումից հետո։

Ջրհոս

Ջրհոսի հետ սիրավեպը զուգընկերը երկար ժամանակ չի մոռանա։ Ջրհոսները ուժեղ և միաժամանակ զգայուն մարդիկ են։ Նրանք միշտ միջոցներ կգտնեն, որպեսզի աջակցեն սիրելիին և ամրապնդեն նրա ինքնավստահությունը։ Այս պատճառով հարաբերություններն ավարտվելուց հետո նախկին զուգընկերների մոտ երբեմն ինքնավստահության կորուստի զգացողություն է առաջանում։

Աղեղնավոր

Աղեղնավորները հիանալի հումորի զգացողությույն ունեն, նրանք լի են էներգիայով և շատ հետաքրքրասեր են։ Այս որակները զարդարում են նրանց կողքին գտնվող մարդկանց կյանքը։ Աղեղնավորների ամենակարևոր հատկություններից մեկը՝ ամենաանշան և սովորական բաներն իսկական արկած դարձնելն է։ Աղեղնավորի հետ խանութ այցելելն անգամ կարող է իրադարձություն դառնալ։ Այդ պատճառով անգամ բաժանվելուց հետո նրանց մոռանալը շատ դժվար է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել