Երբեմն պարզապես զարմանքից ու զզվանքից ապշում եմ` տեսնելով որոշ մարդկանց օճառամուտքի ինտենսիվությունը: Ձեր տերերին հաճոյանալու համար էդքան մի արժեզրկեք ինքներդ ձեզ, գոնե խղճացեք ձեր ծնողներին, որոնց պարբերաբար հիշում են: Ախր, ստրուկ լինելով հեռուն չեք գնա, քանզի ստրկատերերը պարբերաբար փոխվելու են, իսկ դուք շարունակելու եք ստրուկ մնալ:
Աղքատ ժողովրդի առջև թանկացումն արդարացնելը նախ ստորություն է, և երկրորդ` անօգուտ ու անարդյունք քայլ է:
Անարժան չինովնիկին գովաբանելը անբարոյականություն է:
Եվ առհասարակ ցանկացած անարդարացի երևույթն արդարացնելը առնվազն անբարոյական ու ստոր արարք է, մեղք է, ամոթ է:
Դրանք առավելապես Ֆեյսբուքում են ջրի երես դուրս գալիս, բայց առօրյայում էլ են շատ հանդիպում ու մեր պետական ապարատում են լցված: Իրեն հարգող մարդը պետք է ապավինի իր ունակություններին ու գործունեությանը, ոչ երբեք քծնվելուն ու օճառով ելումուտներին:
Իսկ հասարուկության կողմից պետք է անհանդուրժողականություն ցուցաբերվի նման մարդկանց հանդեպ, և ոչ միայն Ֆեյսբուքի միջոցով, և ոչ միայն խոսքի միջոցով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.khachikyan/posts/550520421651940
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել