Երկու տարի շարունակ մեր իշխանության բոլոր ռևերանսներին ու կոմպլիմենտներին Ալիևների ընտանիքը պատասխանում ա վիրավորանքներով և սպառնալիքներով։ Էդ ինքնասիրության կոճակը որտե՞ղ ա, լավ: Ե՞րբ ա գալու գիտակցումը, որ էդ մարդիկ չեն ուզում խաղաղություն, իրանք ուզում են, որ մենք չլինենք։ Ու ոնց Ալիևի հերն ա հայերի արյան գնով էկել իշխանության, տենց էլ տղան ա պահում էդ իշխանությունը հայերի արյան գնով։ Ու իր կինն ու տղան էլ են պահելու։ Սա աքսիոմ ա, որի հիմքում պատմամշակութային, կրոնական, աշխարհաքաղաքական ու տնտեսական խորը դրդապատճառներ կան։ Ու չէ, շողոքորթելով դա կոտրել չի ստացվի։ Առհասարակ, հաղթողը չպիտի ոչինչ խնդրի, ոչինչ մուրա։ Իրենք դա որպես թուլություն են ընկալում։ Ու չեն խնայելու ո՛չ ձեզ, ո՛չ մեզ։ Միացրեք էդ ինքնասիրության կոճակը վերջապես։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: