Ըստ հաղորդման՝ իտալական Takis Biotech ընկերության ստեղծած պատվաստանյութը հաջողություն է արձանագրել մկների վրա փորձարկումների ժամանակ։
Լաբորատոր հետազոտությունների նախնական արդյունքները ցույց են տվել, որ փորձարարական մկների մոտ առաջացած հակամարմինները կարող են կանխել մարդու բջիջների կորոնավիրուսով վարակումը։
Takis-ի գլխավոր գործադիր տնօրեն Լուիջի Աուրիսիկիոն հայտնել է, որ իտալական թիմը ծրագրում է մարդկանց վրա փորձարկումները սկսել աշնանը։
«Որքան մեզ հայտնի է՝ մեր պատվաստանյութն աշխարհում առաջինն է, որը հանգեցրել է կորոնավիրուսի չեզոքացմանը»,- ասել է նա։
Իտալացի հետազոտողների թիմը, համեմատելով մկների վրա «պատվաստանյութի հինգ տարբեր թեկնածուների» ազդեցությունները, հայտնել է, որ պատվաստանյութի յուրաքանչյուր տարատեսակն ի պատասխան կորոնավիրուսի՝ 14 օրվա ընթացքում արտադրել է «ուժեղ հակամարմիններ»։
Պատվաստանյութերից երկուսը ճանաչվել են «ապագա կլինիկական հետազոտության լավագույն թեկնածուները»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել