Աղեղնավոր
Աղեղնավորները հիմնականում միասեր են, սակայն այս փաստը չի խանգարում, որ հարաբերություններում նրանք լինեն կրքոտ իրենց երկրորդ կեսերի հանդեպ։ Աղեղնավորները սիրում են հարմոնիա անկողնում, երբեք չեն շեղվում կողմնակի մանրուքների վրա և պատրաստ են անել ամեն ինչ իրենց սիրելի մարդու համար։
Ինչո՞ւ են մարդիկ ցանկանում մոտիկից ծանոթանալ Աղեղնավորների հետ։ Ամբողջ խնդիրը նրանց անսպառ ներքին էներգիան է և ինքնավստահությունը, որոնք նրանց դարձնում են հաջողակ և սեքսուալ։
Կարիճ
Կարիճները բազմակողմ են, ինչի շնորհիվ էլ նրանք տարբերվում են այլ նշաններից։ Նրանց ցանկացած պահի պատրաստ են նոր բացահայտումների։
Ինտուիտիվ կերպով յուրաքաչյուրս նոր զգացողություններ ենք ցանկանում հարաբերություններում, սակայն ոչ բոլորն են պատրաստ քայլեր անել դրան հասնելու համար։ Կարիճներն անընդհատ կուսումնասիրեն իրենց և իրենց կեսին և նոր բացահայտումներ կանեն իրենց համար։
Երբեմն միակ բանը, որը կարող է վանել Կարիճներից, զուգընկերներին հաճախակի փոխարինելու ցանկություն է։ Միևնույն ժամանակ նրանք մեղքի զգացողություն չեն ունենում դավաճանության համար՝ իրենց սեքսուալ արկածները հիմնավորելով իրենց անհավանական զգայունությամբ։
Երկվորյակներ
Հակասությունները, որոնք թաքնված են Երկվորյակների մեջ, կրքերի իրական լարվածություն են խոստանում։ Սովորաբար Երկվորյակները գրավում են բոլոր նրանց, ում հոգնեցրել է սովորական ամենօրյա կյանքը։ Այս մարդիկ կարող են գրավել այլ նշանի ներկայացուցիչներին և մեկ հայացքով իրենց սիրահարեցնել մարդկանց։
Երկվորյակները վառ, նորաձև, հետաքրքիր և սեքսուալ են, սակայն սա նրանց կողմերից մեկն է միայն։ Նրանք չափից դուրս շահամոլ արարածներ են, որոնք հաճախ սեփական կարիքների բավարարում են փնտրում։