Ամերիկայում բնակվող ընտանիքը պատրաստ է նվիրել 20-30-ական թվականներին կառուցված իրենց տունը՝ պայմանով, որ նոր սեփականատերերն այն պետք է վերանորոգեն։ Սակայն ոչ ոք չի ցանկանում ձեռք բերել այս տունը, քանի որ տեղի բնակիչները կարծում են, որ այնտեղ ուրվական է ապրում։
Ինչպես նշում է տան ներկայիս սեփականատերը, այնտեղ ապրում է իր տատի՝ Ադելի ուրվականը, որը շատ է սիրել պատրաստել։ Այդ պատճառով, եթե գազօջախի վրա կաթսաներ թողնեն, ապա կլսվի, թե ինչպես է նա խառնում կաթսայի պարունակությունը։
«Մենք հույս ունենք, որ ցանկացողներ կհայտնվեն, քանի որ այս տունը կատարյալ է այն մարդկանց համար, որոնք սիրում և գնահատում են պատմությունը։ Բայց Դեկլոտ ընտանիքի պատմության մեջ այս գլուխը հարկավոր է փակել։ Սակայն եթե մենք գնորդ չգտնենք, ապա ստիպված ենք լինելու քանդել այն»,- պատմում է Սիլվիա Մակլեյնը։
Սակայն ոչ բոլորն են պատրաստ ապրել ուրվականի հետ։ Նախորդ բնակիչն անգամ ուրվականներ որսացողների էր հրավիրել։