1․ Վարչապետն ասում է․ «50 դեպք ունենք, երբ որ մարդը բանկում ունի 20 մլն դրամ և ավել ավանդ, և եկել ա, պետությունից հայտարարագրել ա, որ ինքը 26․000 դրամի օգնության կարիք ունի»։

Հայաստանում բա՞ն ա փոխվել։ Ավանդների մասին ինֆոն արդեն ՕՐԻՆԱԿԱՆ եղանակով հասանելի՞ ա վարչապետին։ Առնվազն էնքան օրինական, որ կարելի լինի էդ մասին բաց հայտարարել։

2․ Վարչապետն ասում է․ «Եթե դուք 40․000 դրամից ավել գազ և 25․000 դրամից ավել հոսանք եք վառել, ապա դա արդեն օլիգարխիայի կատեգորիա ա մտնում»։

Իհարկե, սա ասվել է կատակով։ Բայց սա էն «մեսիջը» չէ, որը պետք ա տալ ժողովրդին։ Ավելի լավ «մեսիջ» կլիներ հետևյալը․ «Կգա մի օր, երբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կվառի այնքան հոսանք ու գազ, ինչքան որ կուզի»։

«Օլիգարխ» բառը բացասական ընկալում ունի Հայաստանում։ Երբ մենք 40․000 դրամից ավել գազ վառողին (թեկուզ կատակով) անվանում ենք օլիգարխ, արդյունքում ստացվում ա ինչ-որ «լավ ապրելու հակաքարոզ»։

3․ Վարչապետն առաջարկում է ներդնել համընդհանուր հայտարարագրման համակարգ։ Այսինքն՝ բոլոր քաղաքացիներն առանց բացառության տարեկան հայտարարագիր ներկայացնեն։

Ըստ իս՝ սոցիալական խնդիրներն առաջին հերթին պետք է լուծվեն դրսից նոր ֆինանսական միջոցներ ներգրավելու միջոցով (այլ ոչ թե ներքին ռեսուրսները «սոցիալական արդարության սկզբունքով» վերաբաշխելու ճանապարհով)։

Բայց կա նաև ավելի կարևոր խնդիր․ համընդհանուր հայտարարագրումը շատ արդյունավետ «ճնշման գործիք» է։ Հատկապես այն դեպքում, երբ սխալ կամ թերի հայտարարագիր ներկայացնելու դեպքում ՑԱՆԿԱՑԱԾ անձի համար նախատեսված լինի քրեական կամ վարչական պատասխանատվություն։ Չէ՞ որ սխալը կարող է լինել նաև պատահական, տեխնիկական և այլն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել