Armlur.am-ը գրում է․

ArmLur.am-ի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը  նշեց, թե արդեն ստացել է կորոնավիրուսի թեստի պատասխանը, որը երեկ է արվել, սակայն այս պահին որևէ գանգատ չունի: Նշենք, որ պատգամավորի թեստը բացասական է եղել:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի օգնականի մոտ կորոնավիրուստ հաստատվել է, իսկ պատգամավորն էլ  ինքնամեկուսացել էր, քանի որ շփում է ունեցել իր օգնականի հետ: Նա երեկ կորոնավիրուսի թեստ էր հանձնել և այդ պահին էլ ջերմելիս է եղել, սակայն կրկին գանգատներ չի ունեցել:

Հավելենք, որ երեկ ԱԺ աշխատակազմում առկա կորոնավիրուսով վարակվածի մասին առաջինը հայտնեց խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը: Նա հենց նիստի սկզբում հայտնեց, որ այսուհետ պատգամավորներին նիստերի դահլիճի մտնելիս դիմակներ և ձեռնոցներ կբաժանվեն՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել