Կարիճ

Այս նշանի ներկայացուցիչները գրավում են իրենց առեղծվածայնությամբ։ Կարիճները շատ հետաքրքիր մարդիկ են։ Հենց սրանով էլ նրանք մանիպուլացնում են մարդկանց։ Նրանց սրտին հասնում են ոչ բոլորը, այլ միայն այն մարդիկ, որոնք կարողանում են ապացուցել հարաբերություններում իրենց անկեղծությունը։ Կարիճների սիրտը միայն արժանի և նվիրված մարդկանց համար է նախատեսված։

Ջրհոսներ

Այս նշանի ներկայացուցիչները սիրում են ստանդարտից դուրս ամեն ինչ։ Պարզ մարդիկ երբեք չեն հայտնվի նրանց սրտում։ Այս ամենը գալիս է նրանց ներսից, այնպես որ այս ամենում ոչ մի կաթիլ ձևականություն չկա։ Նրանք շատ ընկերասեր են և շատ հեշտ են շփվում։ Սակայն սիրային հարցերում նրանց հետ շատ բարդ է։ Այս նշանի ներկայացուցիչները կլինեն միայն այն մարդկանց հետ, որոնք թույլ կտան, որ իրենք մնան այնպիսին, ինչպիսին որ կան։ Կարևորը՝ նրանք հասկանան, որ ուրիշ նշանի ներկայացուցիչները չեն ցանկանում սահմանափակել իրենց ազատությունը։ Այս նշանն ուղղակի փախչում է այն մարդկանցից, ովքեր փորձում են սահմանափակել իրենց ազատությունը, այդ պատճառով շատ հաճախ խուսափում են լուրջ հարաբերություններից։

Երկվորյակներ

Այս նշանի ներկայացուցիչները շատ հիվանդագին են վերաբերում հարաբերություններին։ Խնդիրն այն է, որ Երկվորյակները վախենում են, որ իրենց ուշադրությունն ամբողջովին կպատկանի զուգընկերոջը, որը կխանգարի, որ նրանք իրենց ուշադրությունը կենտրոնացնեն սեփական գործերի վրա։ Երբ Երկվորյակներին որևէ բան նյարդայնացնում է, նրանք անմիջապես սկսում են որևէ նոր բան փնտրել, ինչի պատճառով էլ նրանց անկայուն են համարում։ Նրանց համար շատ բարդ է կայունության հասնելը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել