Factor.am-ը գրում է․
Կլիմայի փոփոխության դեմ պայքարող, 17-ամյա շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգն ու ևս 15 երիտասարդ հայց են ներկայացրել ընդդեմ 5 երկրի, որտեղ, ըստ նրանց, չեն կարողացել պաշտպանել երեխաներին՝ առողջության և բարեկեցության կանխատեսելի ռիսկերից: Երիտասարդները ՄԱԿ-ին կոչ են արել ընդունել իրենց հայցը։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հայցն ուղղված է Արգենտինայի, Բրազիլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Թուրքիայի դեմ։ Գրետա Թունբերգի և մյուս երիտասարդների պնդմամբ՝ այս երկրները խախտել են «Երեխայի իրավունքների մասին» միջազգային կոնվենցիայի իրենց պարտավորությունները՝ խթանելով հանածո վառելիքի օգտագործմանը և տասնամյակներով չնվազեցնելով ջերմոցային գազերի արտանետումները։ Երիտասարդների խումբը կենտրոնացել է հենց այս երկրների վրա, քանի որ դրանք «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունն ընդունած 45 երկրներից «կլիման ամենաշատ աղտոտողներն են»։
Նշվում է, որ այս թեմայով պաշտոնական հայցադիմումը ներկայացվել է դեռ 2019-ի սեպտեմբերին։ Հայցի մեջ ասվում է, որ երկրները տեղյակ են եղել շրջակա միջավայրի վրա ածխածնի արտանետումների բացասական ազդեցությունից և ոչինչ չեն ձեռնարկել այն կանխելու համար: