Operativ.am-ը գրում է.
Ֆրանսիան Apple-ին մեղադրել է կորոնավիրուսների դեմ պայքարին ուղղված ջանքերին խոչընդոտելու համար` iPhone-ը շփումներին հետեւելու համար պլանավորված StopCovid ծրագրի հետ ավելի համատեղելի դարձնել հրաժարվելու պատճառով, փոխանցում է Reuters-ը:
Հավելվածները կօգտագործեն Bluetooth գործառույթը, որը հեռախոսներին թույլ է տալիս միանալ մոտակայքում գտնվող սարքերին` օգնելու որոշելու, թե երբ են օգտատերերը շփվում մարդկանց հետ, ովքեր կարող են վարակված լինել:
Apple-ի արտադրության iPhone-ը սովորաբար արգելափակում է մուտքը Bluetooth, եթե օգտատերը չի գործարկում հավելվածը: Ֆրանսիացի պաշտոնյաները ցանկանում են, որպեսզի Apple-ը փոխի կարգավորումները, որպեսզի իրենց հավելվածը կարողանա միանալ Bluetooth-ին ֆոնային ռեժիմով, որպեսզի այն միշտ միացված լինի: Apple-ը հրաժարվել է:
«Apple-ը կարող էր օգնել մեզ հավելվածն ավելի լավը դարձնելու iPhone-ի սարքերում: Բայց նրանք չէին ցանկանում դա անել»,- BFM Business հեռուստաընկերությանը հայտարարել է Ֆրանսիայի թվային տեխնոլոգիաների Սեդրիկ Օ-ն:- Ես ցավում եմ` հաշվի առնելով, որ մենք գտնվում ենք մի շրջանում, երբ բոլորը մոբիլիզացվում են համավարակի դեմ պայքարի համար եւ հաշվի առնելով, որ մեծ ընկերությունը չի օգնում կառավարությանն այս ճգնաժամի պայմաններում»: Apple-ի ներկայացուցիչը Ֆրանսիայում հրաժարվել է մեկնաբանություններից:
Ֆրանսիան, մի շարք այլ երկրների հետ միասին, ցանկանում է պահել կոնտակտային տվյալները տվյալների կենտրոնական բազայում` պնդելով, որ դա կհեշտացնի իշխանությունների գործը կորոնավիրուսով վարակման դեպքերին հետեւելու հարցում:
Apple-ը եւ Google-ը, որոնք պատասխանատու են գրեթե բոլոր սմարթֆոնների գործառնական համակարգերի համար, ցանկանում են, որպեսզի տվյալները պահվեն հենց սարքերի մեջ` կառավարության վերահսկումից դուրս` հայտարարելով, որ դա ավելի լավ կպաշտպանի օգտագործողների գաղտնիությունը: Ֆրանսիացի նախարարը հայտարարել է, որ հավելվածը պետք է պատրաստ լինի գործարկմանը հունիսի 2-ին` անկախ Apple-ի դիրքորոշումից, եւ թեստավորման փուլ կմտնի մայիսի 11-ին, երբ երկիրը կսկսի թուլացնել կարանտինը:
Ֆրանսիայում Apple-ի բջջային օպերացիոն համակարգին առաջին եռամսյակում բաժին էր ընկնում շուկայի 21.1 տոկոսը, մինչդեռ Google-ի Android-ի բաժինը 78.8 տոկոս է կազմել: