Եթե մոլորակն առաջիկա 50 տարում շարունակի տաքանալ նույն մակարդակով, ինչ հիմա, մոտ 3 մլրդ մարդ ստիպված կլինի բնակվել մարդկության համար չափազանց շոգ տարածքներում:
Ինչպես փոխանցում է CNN-ը, այս մասին ասվում է ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի տեղեկագրում հրապարակված ուսումնասիրության մեջ, որը վերջերս է իրականացվել:
Հազարավոր տարիներ մարդկությունն ապրել է շատ նեղ «կլիմայական ապաստանում», որտեղ միջին ջերմաստիճանը կատարյալ է եղել հասարակության համար, իսկ պայմանները բարենպաստ են եղել ապրուստ ստեղծելու և գյուղմթերք աճեցնելու համար:
Հնագետների, կլիմայագետների և բնապահպանների միջազգային թիմի կատարած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ եթե ջերմոցային գազերի արտանետումները շարունակվեն նույն տեմպերով, 2070-ին միլիարդավոր մարդիկ կապրեն ավելի շոգ պայմաններում, քան վերջին 6000 տարիների ընթացքում ստեղծված պայմանները: