Իշխանական պատգամավոր Գևորգ Պապոյանն այսօր մի «շեդևր» հարցազրույց է տվել, որում ոչ միայն հայտնել է անհեթեթ կարծիք կառավարության կողմից ընդունած հակաճգնաժամային սոցիալ-տնտեսական միջոցառումների մասին, այլ ակնհայտ ապատեղեկատվություն է տարածել։

Սույն պատգամավորն առհասարակ անտեղյակ է ՀՀ սոցիալ-տնտեսական ոլորտից. խոսում է ՀՀ-ում պայմանագրային աշխատողների մասին այն դեպքում, երբ ՀՀ-ում նման աշխատողներ չկան, կան քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներ, բայց սա դեռ ամենը չէ, Պապոյանը վստահ դեմքով պնդում է, թե իրենց կառավարությունը «լուծել է» գոյություն չունեցող պայմանագրային աշխատողների հարկման հարցը՝ ասելով, թե իրենց շնորհիվ նախկին 10%-ի փոխարեն հիմա հարկվում են 22%:

Այստեղ ուշադրություն. ՀՀ-ում երբեք քաղիրավական պայմանագրով աշխատողները չեն հարկվել 10%-ով, ՀՀ-ում գոյություն չունի 22% հարկային դրույքաչափ, կա 23% եկամտային հարկ, որով ՄԻՇՏ հարկվել են նաև քաղիրավական պայմանագրով աշխատողները:

Պապոյանը, սակայն, կանգ չի առել այսքանով և շարունակել է իր «մտքի գոհարները» և հաշվապահներին մեղադրել դասակարգիչները չիմացության պատճառով սխալ գրելու մեջ: Ի գիտություն, ՊԵԿ-ն այդ մասով հայտարարություն է տարածել, հաշվապահներն էլ որևէ կապ չունեն այդ թեմայի հետ:

Ասածս ի՞նչ է․ մի բանից որ գլուխ չեք հանում, մի խոսեք էլի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել