Մարդկային օրգանիզմն իր մեջ դեևս բազում գաղտնիքներ է պահում, որոնք սակայն բացահայտելն այդքան էլ հեշտ գործ չէ։ Գիտե՞ք, որ կնոջ կուրծքն ուղտի սապատի սկզբունքով է աշխատում, իսկ սիրտը, որն անընդհատ ֆիզիկապես ծանրաբեռնվում է, նմանվում է կապիկների սրտին։ Ներկայացնում ենք ևս մի քնի հետաքրքիր փաստեր։
- Տեսություններից մեկի հանաձայն կնոջ կուրծքը կարող է գործել ուղտի սապատի նման. Քանի որ այն հիմնականում կազմված է ճարպից, ապա սոված ժամանակ օրգանիզմը այնտեղից կարող է վերցնել անհրաժեշտ սննդարար նյութեր։
- Գիտնականները պարզել են, որ շիկահերներն ավելի լավ են դիմադրում հակասեպտիկներին. Միջինում նրանց 20%-ով ավելի շատ ցավազրկող է հարկավոր բժշկական միջամտությունների ժամանակ։
- Կրծքերի չափսը համապատասխանում է կնոջ մայրական պոտենցիալին։ Հիպոթեզներից մեկի համաձայն կրծքերի չափսը վկայում է կնոջ մայրանալու պատրաստակամության մասին. որքան մեծ են կրծքերը, այնքան ավելի մեծ է երեխա ունենալու հավանականությունը։
- Մարդիկ լույս են արձակում մութ տարածությունում։ Սակայն այդ լույսի հաճախականությունն այնքան ցածր է, որ մեր աչքերը չեն տեսնում այն։
- Գիտնականները կապ են հայտնաբերել երեխաների քաշի պակասի և նրանց մայրերի օգտագործած կոմետիկ միջոցների մեջ առկա պարաբենների միջև։ Հետազոտությանը մասնակցել են ընդհանուր թվով 629 կանայք և նրանց երեխաները։ Այսպիսի միջոցներ օգտագործած կանանց մեծ մասի երեխաներն առաջին 8 տարվա ընթացքում կարող են տառապել ճարպակալմամբ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել