Հոլիվուդյան դերասան Բրյուս Ուիլիսը և նրա նախկին կինը՝ դերասանուհի Դեմի Մուրը, կորոնավիրուսի հետևանքով սահմանված կարանտինային ռեժիմը միասին են անցկացնում, որն ակնհայտորրեն ձանձրալի չի անցնում։ Այսպես, աստղերն օրերս զվարճացրել են իրենց երկրպագուներին «ընտանեկան ջերմ» պարով, որի տեսանյութն Instagram սոցկայքի իր պաշտոնական էջում է հրապարակել նրանց դուստրը՝ Ռումերը։
65-ամյա Ուիլիսը և 57-ամյա Մուրը տեսանյութում սև կոմբինեզոններ են կրում: Զվարճալի պարի ժամանակ դերասանը նույնիսկ «լուսնային քայլվածք» է ցուցադրում, որին միանում է նաև դերասանների դուստրը՝ Թալուլան, որն, իր հերթին, որոշ պարային շարժումներ է անում։
Հրապարակված տեսանյութը մեծ տարածում է գտել համացանցում և արժանացել օգտատերերի և աստղերի երկրպագուների հավանությանը։
Բրյուս Ուիլիսը և Դեմի Մուրն ամուսնացած են եղել 1989-2000 թվականներին: Զույգն ունի 3 երեխա՝ 32-ամյա Ռումեր Ուիլիսը, 28-ամյա Սքաուտ Ուիլիսը և 26-ամյա Թալուլա Ուիլիսը:
Տեսանյութը` այստեղ: