Ամերիկացի գործարար, SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկն առաջին անգամ խոստովանել է, որ շուտով վեցերորդ անգամ հայր կդառնա։ Երեխայի մայրը Գրայմս բեմական անունով հայտնի կանադացի երգչուհի Քլեր Բուշեն է։ Միլիարդատերը Twitter-ում նաև հայտնել է երեխայի լույս աշխարհ գալու ամսաթիվը:
Պարզվում է՝ երեխան պետք է ծնվի մայիսի 4-ին։
Մասկը չի բացահայտել երեխայի սեռն ու անունը։
Նշենք, որ ավելի վաղ գործարարը չէր մեկնաբանում իր ընկերուհու հղիության մասին լուրերը։ Ի տարբերություն նրա՝ 31-ամյա Գրայմսը չէր թաքցրել, որ սրտի տակ կրում է հայտնի միլիարդատիրոջ երեխային։
Իլոն Մասկը նախկին կնոջից՝ Ժյուստին Ուիլսոնից հինգ երեխա ունի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել