Աղեղնավորներ
Այս նշանի ներկայացուցիչները կարող են սիրահարվել հարուստ մարդկանց, քանի որ իրենք սուր զգացողությունների և ճանապարհորդությունների սիրահար են։ Եվ որևէ էկզոտիկ վայր մեկնելու գրավիչ առաջարկը կարող է միանգամից գրավել նրանց։ Աղեղնավորները հաճույք են փնտրում և ցանկանում են փորձել տարբեր տեսակի էքստրեմալ սպորտաձևեր։ Նրանք նաև թանկարժեք մեքենաների և իրերի մեծ սիրահարներ են։ Նրանք սիրում են այցելել նոր և հետաքրքիր վայրեր։ Բացի այդ՝ նրանք նաև խնջույքների սիրահարներ են, այնպես որ հարուստ զուգընկեր ունենալը նրանց թույլ կտա այցելել տարբեր միջոցառումներ, որտեղ նախկինում նրանց չէին հրավիրում։ Աղեղնավորներն ապրում են պահով և հավատում են, որ պետք է ամեն ինչ փորձարկեն։
Այծեղջյուրներ
Այծեղջյուրները շատ գործնական և լուրջ մարդիկ են։ Նրանք կայուն են, լոյալ և աշխատասեր։ Նրանք կարող են հարուստ մարդու սիրահարվել ոչ թե թանկարժեք իրեր գնելու համար, այլ քանի որ այդպես իրենց ավելի հարմարավետ կզգան։ Նրանք չեն անհանգստանա ապառիկների, վարձերի և երեխաների դաստիարակության համար անհրաժեշտ գումարների պատճառով։ Այսպես իրենք իրենց հանգիստ են զգում, այդ պատճառով էլ նրանք ժամանակ են ունենում հանգստի մասին մտածելու համար։ Նրանք շատ ամբիցիոզ են և միշտ հասնում են իրենց նպատակին։
Առյուծներ
Նրանք կենդանակերպի արքաներն են և ուղղակի իրենց համար ցանկանում են ամեն ինչ։ Նրանք սիրում են շքեղություն, թանկարժեք զարդեր, իրեր, նոր տներ, մեքենաներ։ Առյուծները հպարտ են և միշտ ցանկանում են լինել առաջինն ամեն ինչում։ Շատ Առյուծներ ունեն բեմական տաղանդներ, ինչի շնորհիվ շատ հայտնի են դառնում։ Նրանք ուշադրություն են փնտրում, ցանկանում են իրենց արտաքինով գրավել բոլորին։ Նրանք պաշտում են շքեղությունը, ցանկանում են այցելել թանկարժեք ռեստորաններ, գլամուրային միջոցառումներ և շփվել հայտնի մարդկանց հետ, այդ պատճառով էլ նրանց առաջին հերթին գրավում են ապահոված մարդիկ։