Հին հնդիկները միայն իրենց կաստաների ներկայացուցիչների հետ էին սեքսով զբաղվում։ Կաստաների ընդհանուր թիվը հինգն է, և նրանցից յուրաքանչյուրն ունի իր յուրահատկությունները։ Օրինակ՝ կաստաներից մեկում մարմնավաճառները մեծ հարգանք էին վայելում, իսկ մեկ ուրիշում՝ ոչ։
Հնդիկները հայտնի են «Կամասուտրա»-ի ստեղծմամբ։ Մենք «Կամասուտրան» գիտենք որպես սեքսով զբաղվելու դիրքերի հավաքածու, սակայն իրականում այնտեղ բացահայտվում են տղամարդու և կնոջ փոխհարաբերությունների մի շարք գաղտնիքներ։
Դավաճանություն
Կաստաներից շատերի համար դավաճանությունն աններելի էր, հատկապես եթե այն տեղի էր ունենում տարբեր կաստաների ներկայացուցիչների միջև։ Ցածր խավի տղամարդկանց հետ դավաճանած կանանց խիստ պատիժ չէր հասնում, իսկ ահա բարձր խավի հետ դավաճանած տղամարդիկ պատժվում էին մահով։
Հարուստ կուրտիզանուհիներ
Հնդկաստանում, ինչպես և ամենուր, մի քանի տեսակի կուրտիզանուհիներ կային։ Ամենահարգվածները արքայական կուրտիզանուհիներն էին։ Նրանք հարուստ էին, կրթված և սեր ունեին արվեստի հանդեպ։ Երկրորդը հետերաներն էին։ Այս կանայք նույնպես հմուտ էին անկողնում և միայն հարուստ և հարգված տղամարդկանց հետ էին քնում։
Ցածր խավի մարմնավաճառուհիների ծառայություններից օգտվում էին սովորական մարդիկ։
Երգող վախկոտներ
Հնդկաստանում սեքսով զբաղվում էին ոչ միայն հաճույքի համար, այլ նաև ձանձրույթը հաղթահարելու։ Երկրով մեկ երգիչներ և պարուհիներ էին թափառում, որոնք նույնպես զվարճանալու կողմնակից էին։ Նրանք քոչվորի կենսակերպ էին վարում և հրավիրվում էին մասնավոր խնջույքների։ Հաճախ դրանք ամուսնացած կանայք էին լինում, որոնք վաճառում էին իրենց մարմինը։ Նրանց ամուսինները դեմ չէին լինում, սակայն ցանկացած պահի կարող էին արգելել կնոջը անծանոթի հետ սեքսով զբաղվել։ Ամեն դեպքում ամուսինները շատ հազվադեպ էին արգելում։