Factor.am-ը գրում է․
Ադրբեջանում COVID-19 կորոնավիրուսով վարակի 52 նոր դեպք է արձանագրվել: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայութունը՝ վկայակոչելով երկրի օպերատիվ շտաբը:
«Այսօր Ադրբեջանում ևս 52 վարակակիր է արձանագրվել: Միաժամանակ, 39 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: Եվս մեկ քաղաքացի՝ ծնված 1969 թվականին, մահացել է: Նա դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն և քրոնիկ սրտային անբավարարություն ուներ»,- նշել են օպերատիվ շտաբում:
Այսպիսով, ընդհանուր առմամբ, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1.984 է, 1.480 մարդ առողջացել է, 26 մահ է արձանագրվել:
Հատուկ ռեժիմի հիվանդանոցներում ներկայում 478 հիվանդ կա, նրանցից 18-ի վիճակը ծանր է, 29-ինը՝ միջին ծանրության, մնացյալներինը՝ կայուն:
Նյութի աղբյուր՝ https://factor.am/246683.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել