«Փայտե տաճարը» (Cattedrale Vegetale) գտնվում է Իտալիայի Բերգամո քաղաքի մոտակայքում։ 2001 թվականին ճարտարապետ Ջուլիանո Մաուրին Արերա լեռան ստորոտում առաջին տնկիները տնկելով դրեց այս տաճարի հիմքը։ Այն բաղկացած է 42 հորիզոնական սյուներից, որոնք եղևնիների բներից են պատրաստված։ Այդ սյուները միմյանց են միանում ընկուզենիներով և շագանակենիներով։ Սյուների կենտրոնում բոխի ծառի տնկիներ են դրված։

Նախագծի համաձայն բոխիները պետք է աճեն և քանդեն իրենց շուրջ ձևավորված սյուները և այդպես կենդանի պատ ստեղծեն։ Ծառերի սաղարթները պետք է կենդանի տանիք ձևավորեն իրենց ճյուղերով։ Սակայն այս ամենի համար շատ տարիներ են հարկավոր։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել