Factor.am-ը գրում է.
Ֆեյսբուքում Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Գուրգեն Խաչատրյանին պատկանող «Գալաքսի» ընկերությունների խմբի պաշտոնական էջի մեկնաբանությունների բաժնում Արթուր Ալեքսանյան անունով օգտատերը գրառում է կատարել. «Գուրգեն, չհանձնվես! #Respect #Solidarity»:
Այս մեկնաբանությունից հետո լրատվամիջոցները գրեցին, թե օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը իր աջակցությունն է հայտնել Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանին։
Սակայն Factor.am-ը Արթուր Ալեքսանյանի Ինստագրամի էջից տեղեկացավ, որ նա հայտնել է, որ իր միակ պաշտոնական էջն այս սոցցանցում է:
Մենք մեկնաբանության համար դիմեցինք Արթուր Ալեքսանյանին, բայց նրա հեռախոսահամարին պատասխանած անձն ասաց, որ նա մարզվում է:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում ԱԱԾ-ն սկսել է զբաղվել կեղծ օգտատերերի բացահայտմամբ: Հետաքրքիր է՝ արդյոք կբացահայտվի, թե ով է օլիմպիական չեմպիոնի անունից կեղծ գրառումներ անում: