Չնայած դեպքերի շատացմանը՝ այսօր սահմանափակումների մեծ մասը վերացվել է, ու ամփոփելով վիրուսի դեմ այս ողջ պայքարի ընթացքը՝ կարող ենք արձանագրել, որ հայաստանյան իշխանությունները ձախողեցին էս քննությունը: Խոսքը առողջապահական ոլորտի մասին չէ․ դա ապիկար կառավարման հետևանքներն էր վերացնում:

Սկսած վիրուսի տարածման առաջին օրից՝ իշխանությունների կողմից ձեռնարկված ոչ մի քայլ լիարժեք չի եղել, միշտ ինչ-որ բան ուշացրել են, ինչ-որ բան բաց թողել, ու մինչև այդ ամենը լրացրել են, արդեն ոսկի ժամանակ են կորցրած եղել: Հիմա չթվարկեմ, դրանք շատ են, ու պարբերաբար խոսել եմ դրանց մասին:

Ու հիմա արդեն, երբ սահմանափակումները կարող էին սոցիալական բունտի հանգեցնել, որոշել են դրանք հանել, որովհետև եղած-չեղած մի հաշիվ էին, ուղղակի բռնվելու դեպքում կտուգանվեիր: Ու որպեսզի հասկանաք, թե ինչքան անօգուտ ու անիմաստ էր այս արտակարգ դրությունը, ուղղակի իմացեք, որ վերջին 5 օրերին Հայաստանում արձանագրվել է գրեթե նույնքան վարակակիր, որքան ողջ մարտ ամսին:

Ու վիրուսի դեմ պայքարն այսպես ապականվեց: Աստված չանի՝ պատերազմ լինի: Չեմ էլ ուզում պատկերացնել․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել