Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղի բնակիչներն իրենց գյուղի ճանապարհի նորոգման հարցը բարձրացնում են արդեն առնվազն 25 տարի:

Այս տարի բերքաբերցիները կունենան հիմնանորոգված ճանապարհ: Աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով:

Ի դեպ, Երրորդ հանրապետության պատմության մեջ տեղի ունեցած բոլոր ընտրություններում իշխանությունները խոստացել են նորոգել ճանապարհը: Նշեմ նաեւ, որ 1980 թվականից ի վեր ճանապարհը չի նորոգվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել