Ֆրանսիայում կատուն վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսով: Դա երկրում առաջին նման դեպքն է: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ վկայակոչելով Ֆրանսիայի Ալֆոր ազգային անասնաբուժական դպրոցը:
Ընդհանուր առմամբ հետազոտողները թեստավորել են տասը կատվի: Փարիզի մոտակայքում ապրող կատուներից մեկի թեստը, որի տերը վարակված է եղել կորոնավիրուսով, դրական է: Մասնագետները կատվի մոտ հայտնաբերել են «ռեսպիրատորային հիվանդության նշաններ», ինչպես նաև մարսողության հետ կապված խնդիրներ:
Անասնաբույժները կորոնավիրուսով վարակված մարդկանց խորհուրդ են տվել պահպանել հիգիենայի կանոնները և հեռավորություն՝ տնային կենդանիներին չվարակելու համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Խարբինսկի անասնաբուժական գիտահետազոտական ինստիտուտի գիտնականների հետազոտությունների համաձայն կատուները զգայուն են COVID-19-ի նկատմամբ:
Բելգիայի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարող հակաճգնաժամային կենտրոնի ներկայացուցիչն էլ մարտի վերջին հայտարարել էր, որ երկրում հաստատվել է տիրոջից կատվին կորոնավիրուսի փոխանցման դեպք: Կատուների՝ կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել նաև Հոնկոնգում և Նյու Յորքում: