Ֆրանսիայի կինոլոգները փորձարկում են կորոնավիրուսով վարակվածներին գտնելու նոր մեթոդը՝ շներին սովորեցնելով տարբերակել վարակվածների հոտը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Le Parisien-ին:
Նախաձեռնության հեղինակները դեռ վստահություն չունեն, որ այն կհաջողի, սակայն, նրանց խոսքով՝ առաջին արդյունքները հուսադրող են:
Վարժանքները սկսվել են ապրիլի 30-ին: Դրանց մասնակցում է 7 ծառայողական շուն՝ տարբեր ցեղատեսակների, հիմնականում բելգիական հովտաշներ:
Մասնագետները վստահեցնում են, որ վարակվածներին հայտնաբերելը վարակվելու վտանգ չի առաջացնելու շների համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել