Բացասական էներգիան տան մեջ առաջացնում է ոչ միայն հոգնածություն, գրգռվածություն, վեճեր և փողի արտահոսք, այլև հիվանդություններ և նույնիսկ ընտանիքի քայքայում: Ահա թե ինչու է կարևոր ժամանակ առ ժամանակ «մաքրել» տունը:
Իսկ ինչպե՞ս հասկանալ, որ ձեր տանը բացասական էներգիա է կուտակվել և այն «բուժելու» կարիք կա: Այդ մասին կհուշեն հետևյալ նշանները:
• Տանը հայտնվում են մրջյուններ, խավարասերներ և այլ միջատներ,
• Անհայտանում կամ կորում են իրեր,
• Հիվանդանում են բնակիչները և ընտանի կենդանիները,
• Վատ են աճում, թառամում կամ չորանում են սենյակային բույսերն ու ծաղիկները,
• Չափազանց հաճախ են այրվում էլեկտրական լամպերը,
• Հաճախ փչանում է կենցաղային տեխնիկան,
• Տանը անհասկանալի աղմուկ և ձայներ են լսվում,
• Ծորակներից և խողովակներից անընդհատ ջուր է կաթում, միջանցիկ քամի է փչում,
• Ընտանիքի անդամներն անընդհատ վիճում են,
• Բնակիչների մոտ անհասկանալի քնկոտություն, թուլություն և հոգնածություն կա,,
• Քունը չի վերականգնում ուժերը, ծանր երազներ եք տեսնում
• Տանը ինչ-որ մեկը մահացել է։
Եթե նշվածներից թեկուզև երեքը համընկնում են, ապա տունը պետք է «մաքրել»: Դա անելն այնքան էլ դժվար չէ, բայց առաջին հերթին պետք է մաքրեք հենց ձեզ վրա եղած բացասական էներգիան: Դրա համար ցնցուղ ընդունեք՝ աղով: Բանն այն է, որ աղը էներգիայի փոխանցիչ է: Ջրում լուծված աղն ընդունակ է մաքրել-տանել տարիներով կուտակված բացասական էներգիան:
Կանգնեք ցնցուղի տակ, թաց մաշկի վրա շրջանաձև շարժումներով սովորական աղ քսեք: Դրանից հետո ցնցուղի տակ լվացեք աղը և մտքում դիմեք ջրին, որպեսզի այն ձեր վրայից մաքրի-տանի ամեն վատ բան: Ջրի հետ խոսեք ինչպես կենդանի արարածի հետ՝ անկեղծ և հոգուց բխող խոսքերով:
Դրանից հետո անցեք տունը մաքրելուն: Ցանկալի է, որ մենակ լինեք:
• Բացեք տան բոլոր դռներն ու պատուհանները:
• Ազատվեք բոլոր հին ու անպետք իրերից: ՀԻՇԵ՛Ք. Այն, ինչ չի օգտագործվում մեկ տարուց ավել, իր մեջ բացասական էներգիա է կուտակում: Նվիրեք կամ դեն նետեք այդպիսի իրերը, տեղ ազատեք նորի և անհրաժեշտի համար:
• Մաքրեք տանը եղած բոլոր հայելիները: Խոնավ լաթ վերցրեք և, ժամացույցի սլաքի ուղղությամբ 13 շրջանաձև շարժում անելով, մաքրեք դրանք:
• Բացասական էներգիան հեռացնում ենք մոմի բոցի օգնությամբ: Դրա համար լավ կլինի վերցնել մի քանի բարակ եկեղեցական մոմ, բայց կարելի է օգտագործել նաև սովորական սպիտակ մոմ: