Լսեք Էյնշտեյնին: Վերջապես, ազատվեք հնից, որպեսզի տեղ ազատեք նորի համար:
Ժամանակակից տեսական ֆիզիկայի հիմնադիրներից մեկը՝ ֆիզիկայից Նոբելյան դափնեկիր Ալբերտ Էյնշտեյնը, իր ամբողջ կյանքի ընթացքում աշխատել է, որպեսզի ամեն բարդը պարզ դարձնի: Նա ոչ միայն մեծ գիտնական էր, այլև օժտված էր անհավատալի կրեատիվությամբ և աշխարհի ոչ ստանդարտ տեսլականով, ինչպես նաև երևակայությամբ ու ինտուիցիայով: Նա գիտական հագուստով իսկական միստիկ էր, – եթե կարելի է իհարկե այդպես ասել:
Հետևաբար, մեղք կլիներ չօգտագործել այն կանոնները, որոնցով նա առաջնորդվում էր իր աշխատանքում՝ մեծ հայտնագործություններ կատարելու համար: Դուք նույնիսկ կարող եք տպել այս երեք կանոնները և դրանք փակցնել համակարգչի մոտ, սառնարանին կամ անկողնու վերևը: Դրանք բավական պարզ են: Չնայած պարզ՝ ամենևին չի նշանակում, որ հեշտ է: Այլ նշանակում է, որ էլեգանտ է:
1. Քաոսից մինչև պարզություն
Ահա և վերջ: Ազատվել այն ամենից, ինչ այլևս անհրաժեշտ չէ, կամ պարզապես «ձևացնում է», որ անհրաժեշտ է: Իսկապես, մտածեք ձեր կյանքում խառնաշփոթի մասին: Դուք դաշտամո՞ւկ եք, որն ամեն ինչ տանում է իր բույնը: «Խնայել նեղ օրվա համար» բառերը Ձե՞ր մասին են:
Ի դեպ, կա քաոսի մի քանի տեսակ: Ֆիզիկականը՝ տեսնելու համար ամենահեշտն է: Սա հսկայական քանակությամբ իրերն են՝ հագուստներ, ամսագրեր, հին գովասանագրեր և գավաթներ, անպետք հուշանվերներ, որոնք բերել եք գործուղումներից և այլն:
Ինչո՞ւ ենք պահում անցյալի այս բոլոր մասունքները: Պատճառները կարող են լինել բազմաթիվ: Երբեմն սա պարզունակ վախ է, որ մենք կմնանք առանց որևէ բանի, սովամահ կլինենք և կսառչենք առանց հագուստի: Իսկ այսպես՝ ինչ-որ բան հաստատ կգտնենք կուտակված հնոտիքներում:
Համաձայնեք, որ սա ծայրաստիճան անհեթեթ հույս է «փրկության» համար: Երբ դեն չեք նետում 20 տարի առաջ կրած հին ջինսերը՝ հուսալով, որ մի օր կնիհարեք և նորից կկարողանաք կրել այն, մի՞թե անհեթեթ չէ: Կամ, չգիտես ինչու, պահպանել մի ամբողջ ալբոմ՝ վաղուց կորցրած և մոռացված սիրո լուսանկարներով: Եվ կարոտախտով թերթելով էջերը՝ մտածել, որ ամեն ինչ կարող էր բոլորովին այլ կերպ դառնալ:
Գոյություն ունի նաև հուզական խառնաշփոթ: Դուք դա չեք կարող տեսնել անզեն աչքով, բայց դա ոչ պակաս կործանարար է կյանքի և աշխատանքի համար: Սրանք ձեր բոլոր կրկնվող օրինաչափություններն են, որոնցից տարիներ շարունակ չեք կարողանում ազատվել: Դրանք կոչվում են «կարող էր, պետք է որ, իսկ եթե»:
Այս ամբողջ հուզական աղբը իրոք պարզապես տուփ է «ձեր ուղեղի ձեղնահարկում», որտեղ չգիտես ինչու պահում եք ձեր անցյալի վերքերը, ձախողումները կամ, ընդհակառակը, հաջողություն, որը պատահեց տարիներ առաջ: Եվ այս «գզրոցը», որն անօգուտ է, խանգարում է ձեզ մտածել և նոր ձևով արձագանքել:
Լսեք Էյնշտեյնին: Վերջապես, ազատվեք հնից, որպեսզի տեղ ազատեք նորի համար:
2. Անհամաձայնությունից մինչև ներդաշնակություն
Սա մանտրա է բոլոր հարաբերությունների համար: Այո, միշտ կլինեն տարաձայնություններ: Բայց ի՞նչ եք մտածում ներդաշնակության մասին: Խոսքը նրա մասին չէ, որ «բոլորը երջանիկ են» կամ այլ մակերեսային բաներ: Այն մասին է, թե ինչ պետք է անեք, երբ դուք և մյուս մարդը փակուղու մեջ եք: Եթե երկուսդ էլ նպատակ եք դնում և միավորվում եք, կարող եք օգտագործել տարաձայնությունը և փակուղին՝ խնդիրը լուծելու նոր ուղիներ գտնելու համար:
Երբ երկուսդ էլ «մտածում եք այդ մասին», ապա կարող եք գտնել արձագանքելու նոր եղանակներ: Դուք կսովորեք ճիշտ հարցեր տալ ճիշտ ձևով, իսկ մյուս անձը արդեն ստիպված կլինի մասնակցել գործընթացին և ընդլայնել իր մտածողության սահմանները:
Բանը նրանում է, որ տարաձայնությունը նշանակում է, որ ամեն մեկը որոշում է գնալ իր ճանապարհով և ուշադրություն չդարձնել ուրիշների կարիքներին ու ցանկություններին: Այսինքն՝ ինքն է ընտրում իր մտածողության մայրուղին:
Սա հեշտությամբ բացատրվում է երաժշտության օրինակով: Պատկերացրեք երգչախումբ, որը պարզապես հրաշալի է հնչում: Դուք լսում եք հոյակապ մի գործ, այլ ոչ թե անհատական ձայներ: Ամեն անգամ, երբ երգիչները պետք է հաջորդ նոտան վերցնեն, ինչ-որ մեկը պետք է մի պահին շունչ քաշի, իսկ մեկ ուրիշը՝ մեկ այլ պահին: Այնուամենայնիվ, չնայած նրանք, առաջին հայացքից, զբաղված են տարբեր բաներով, ներդաշնակությունը չի խախտվում:
Իրականում ներդաշնակությունը օգնում է վերափոխել մեր տարբերությունները մի ամբողջականության մեջ: Եվ դա կլինի անհավատալի և գեղեցիկ:
Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ։