Բուֆալոյի համալսարանի գիտնականները պարզաբանել են, որ աերոբիկ ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ ուղեկցվող դեղորայքային թերապիան թույլ է տալիս զգալիորեն թեթև և արագ ազատվելու վնասակար սովորույթներից և կախվածություններից: Արագ քայլքը, վազքը և ֆիզիկական այլ վարժանքները թույլ են տալիս նվազեցնելու հիմնական նյարդային հաղորդիչի՝ դոֆամինի արտադրությունը:

Գիտնականները նշել են, որ շաբաթական 150 րոպե ֆիզիկական ծանրաբեռնվածությունը թույլ է տալիս դրան զուգահեռ կրճատելու նաև սիրտ-անոթային համակարգի խնդիրները, արթրիթը և դիաբեթը: Նրանք նաև նշել են, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ ուղեկցվող դեղորայքային թերապիան թույլ է տալիս նվազեցնելու բոլոր տեսակի ակտիվ նյութերից կախվածությունը՝ ներառյալ հակադեպրեսանտները և կանխում է թմրամոլության կամ հարբեցողության կրկնվելու վտանգը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել