Ապրիլի 30-ին դերասան Թոմ Հենքսը և նրա կինը՝ Ռիտա Ուիլսոնը, նշել են իրենց ամուսնության 32-ամյակը։ 63-ամյա Ուիլսոնն Instagram-ում ամուսնու հետ լուսանկար է հրապարակել։
«32 տարի այս տղայի հետ: Շնորհավոր մեր հոբելյանը, իմ սեր։ Արի ևս 32 տարի միասին լինենք, դրանից հետո` մի քիչ էլ»,- ձյունածածկ լեռների ֆոնին իր և Թոմ Հենքսի լուսանկարը մակագրել է Ուիլսոնը։
Հիշեցնենք, որ աստղային զույգը վերջերս է հաղթահարել կորոնավիրուսը։ Աստղային զույգի՝ կորոնավիրուսով վարակման մասին հայտնի էր դարձել մարտի 19-ին, որից հետո նրանք գտնվել են կարանտինի մեջ և բուժում ստացել Ավստրալիայում: Այժմ ամուսիններն արդեն իրենց լավ են զգում, վերադարձել են տուն՝ Լոս Անջելես, և բժիշկները կարծում են, որ նրանք իմունիտետ ունեն վիրուսի նկատմամբ:
Վերջերս նրանք որպես դոնորներ արյուն են հանձնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման համար: