Նախորդ տարիների հայտնի դերասանուհիները միլիոնավոր տղամարդկանց և կանանց կուռքերը չէին միայն։ Նրանք կանացի ոճի և գեղեցկության օրենքների թելադրողներն էին համարվում։ Նրանց էին նմանվում 80-90-ական թվականների բոլոր կանայք։
Ինչպես են փոխվել 80-90-ական թվականների ամենագլխավոր կուռքերը և արդյոք այսօր էլ են նրանք նմանակման օրինակ հանդիսանում։
Ջուլիա Ռոբերտս
80-90-ական թվականների ամենագլխավոր դերասանուհիներից մեկն է։ «Գեղեցկուհի» ֆիլմը նրան իսկական աստղ դարձրեց։ Դրանից հետո Ռոբերտսը բազմաթիվ ֆիլմերում է նկարահանվել։ Հիմա նա 52 տարեկան է, բայց պահպանում է իր լավ տեսքը։
Բրուկ Շիլդս
Շիլդսը հայտնի դարձավ, երբ 17 տարեկանում դեր ստացավ «Երկնագույն լագունա» ֆիլմում։ Նրան անվանեցին կինոի նոր սեքս խորհրդանիշ։ Նա շատ հաճախ էր նկարահանվում գովազդների համար։ Times-ը նրան անվանել է 80-ականների դեմք։
1997-ից մինչև 1999 թվականը նա ամուսնացած է եղել թենիսիստ Անդրե Աղասիի հետ։ Ներկայումս նա շարունակում է նկարահանվել ֆիլմերում և ակտիվորեն վարում է սոցիալական ցացերի իր էջերը։
Մոնիկա Բելուչի
Իտալացի դերասանուհին համարվում է 90-ական թվականների գլխավոր սեքս խորհրդանիշը։ Ոմանց համար նա այսօր էլ է սեքս խորհրդանիշ համարվում։ 55 տարեկանում նա ուղղակի շքեղ տեսք ունի։ Նա շարունակում է նկարահանվել ֆիլմերում։ Միևնույն ժամանակ չի կարելի ասել, որ նա իր տեսքը պահպանում է հատուկ միջոցներով։ Կարծես նրա մոտ ամեն ինչ բնական է։
Քիմ Բեսինջեր
Քիմի առաջին լուրջ դերը «Երբեք մի ասա երբեք» ֆիլմում Ջեյմս Բոնդի ընկերուհին էր։ Իսկ 1986 թվականին նկարահանված «Ինն ու կես շաբաթ» ֆիլմը Բեսինջերին աստղ դարձրեց։ Մինչև հիմա նա շարունակում է պահաբջված աստղ մնալ։ Երկրպագուները շատ ուրախ են, որ անգամ 66 տարեկանում նա շարունակում է պահպանել իր տեսքը։
Մեգ Ռայան
Իր փառքի գագաթնակետին Ռայանը համարվում էր Ամերիկայի ամենասիրելիներից մեկը։ Նա նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում և երջանիկ կյանք է վարել։ Սակայն ամեն ինչ փչացրեց վերին շրթունքի անհաջող պլաստիկ վիրահատությունը։ Վիրահատությունը Մեգի երեսը շատ լուրջ փոփոխությունների է ենթարկել։ Սրանից հետո նա բազմաթիվ փորձեր է արել, որպեսզի շտկի այն, ինչի պատճառով Ռայանն բավականին փոխվել է։ Ներկայումս նա բավականին քիչ է նկարահանվում ֆիլմերում։