Խոյ
Խոյերը որսորդներ են, որոնք կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի փոխադարձ սեր վաստակեն։ Նրանք սիրում են հոգ տանել այն մարդկանց մասին, որոնք հոգեպես իրենց մոտ են։ Նրանք հաճույք են ստանում մարդկանց իրենց կողմ գրավելու գործընթացից։ Երբ Խոյը սեր է տալիս և պատասխան սեր ստանում, նա իրեն երջանիկ է զգում։ Սակայն այս կենդանակերպի նշանն այդքան էլ կայուն չէ։ Հավանած մարդու սիրտը գրավելուց հետո նա կարող է ձանձրանալ, որն էլ կդառնա նրանց բաժանման պատճառ։ Խոյերին հարկավոր է վերջնական ընտրություն անել և ոչ թե անընդհատ որսալ։
Ցուլ
Ցլերին պաշտում են նրանց կայունության համար։ Ցլերը շատ ընտանեկան են։ Այս նշանի ներկայացուցիչների վրա իր ազդեցություն է թողնում նաև Վեներան, որը համարվում է սիրո երաշխավորը։ Այս պատճառով Ցլերը սովորաբար ուշադիր են իրենց երկրորդ կեսերի հանդեպ։ Ցլերը սիրում են պահպանել ընտանեկան ավանդույթները։ Ցլերին զգացմունքները չեն հետաքրքրում միայն այն ժամանակ, երբ նրանք շատ զբաղված են լինում իրենց աշխատանքով։
Խեցգետին
Այս նշանի ներկայացուցիչներն ընտանեկան մարդիկ են։ Նրանց համար շատ կարևոր է հարմարավետ օջախ ստեղծելը։ Նրանք նաև շատ են սիրում հոգ տանել ընտանիքի անդամների մասին։ Խեցգետինները նաև շատ անկեղծ են իրենց ընտրյալի հետ, այդ պատճառով նրանք հարգում և վստահում է Խեցգետիններին։ Այս նշանի ներկայացուցիչները միայնակ են մնում միայն այն ժամանակ, երբ փորձում են գտնել կատարյալ որևէ մեկին, կամ ուղղակի շատ բծախնդիր են։