ՀՀ առողջապահության նախարարությունը տեղյա՞կ է, որ մի շարք երկրներում երեխաների մոտ հնարավոր մահացու կավասակի հիվանդությունն է տարածում գտել: Մոտ 6 երկրում հայտնաբերվել է հիվանդության 100 դեպք:

Ըստ բժիշկների՝ այս պահին անհասկանալի է, թե որքանով այդ ծանր ու հազվադեպ հանդիպող հիվանդության տարածումը կապ ունի կորոնավիրուսի հետ, բայց բժիշկներն ու գիտնականները չեն բացառում կապը՝ հաշվի առնելով, որ հիվանդացած երեխաների մեծ մասի մոտ նաև կորոնավիրուս է հայտնաբերվել: Բժիշկների որոշ մաս էլ կարծում է, որ կավասակի հիվանդության զարգացումը կորոնավիրուսով պայմանավորված իմունային համակարգի արձագանքն է:

Այս պահին ուսումնասիրություններ են կատարվում, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մարիա վան Կերխոուվն էլ դիմել է աշխարհի բոլոր բժիշկներին՝ խնդրելով պատրաստ լինել այս հիվանդությանը, ինչպես նաև նշել, որ ԱՀԿ-ն հիվանդության մասին տվյալներ է հավաքագրում, ուսումնասիրում, որպեսզի բուժման ռազմավարություն մշակվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել